ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողով Մոսկվայի պետական համալսարանում

16 սեպտեմբերի, 2016 | 03:58

6387_hqՍեպտեմբերի 14-ին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմությունը և ներկան» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 16 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ներկայացնող 100-ից ավելի անվանի հայագետներ և գիտնականներ:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՄՊՀ պատմության ֆակուլտետի ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության «Անիվ» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձը, որում ՀՀ Նախագահը, 6389_hqմասնավորապես, համոզմունք է հայտնել, որ մեկնարկող միջազգային գիտաժողովը կնպաստի հայ-ռուսական հումանիտար և կրթական կապերի խորացմանն ու երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման կարևորություն և գիտաժողովին քննարկվելիք հարցերի արդիականությունը՝ դեսպան Եսայանը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը, հանդիսանալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, այսօր շարունակում է դինամիկ զարգացում ապրել ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ՝ տարածաշրջանային ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում:

Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում վերջինս անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների կարևորությանը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում:

Գիտաժողովի շրջանակներում անցկացվել է նաև հայ-ռուսական թեմատիկ պատմափաստագրական ցուցահանդես և հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:

Գիտաժողովի մեկնարկին նախորդել է ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ, որի ընթացքում քննարկվել է կրթական և գիտական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում ռեկտոր Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը:

Դեսպան Եսայանն առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
10. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: