ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին

07 ապրիլի, 2017 | 10:01

ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է  Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ՚՚Կոմիտաս՚՚ պարային անսամբլի ղեկավար Ամալյա Խումարյանը

amalia kh1– Տիկին Ամալյա, ինչպե՞ս ստացվեց, որ բնակություն հաստատեցիք Արմավիրում։ Մինչ այդ Հայաստանում ի՞նչ գործունեությամբ էիք զբաղվում։

-2014 թվականի սեպտեմբերից Արմավիրի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Կարապետյանի նոր պարախումբ ստեղծելու առաջարկ-հրավերով եկա այս քաղաք։ Նա առաջարկեց նախ ծանոթանալ պայմաններին եւ հետո որոշում կայացնել։ Առաքելությունս պետք է լիներ՝ տարածել եւ զարգացնել հայ մշակույթը, այն մաքրել օտար ազդեցություններից եւ ներկայացնել տեղի հանրությանը։ Դժվար էր, իհարկե, ինձ համար նման որոշում կայացնելը, քանի որ այն ամենը, ինչ հիմնել էի հայրենիքում, պետք է թողնեի, եւ հաստատվեի նոր միջավայրում։

Երբ այցելեցի համայնք, տեսա այն հրաշալի մթնոլորտը, որն արդեն կար, այն հնարավոր ռեսուրսները, որ առկա էին, եւ ամենագլխավորը՝ կար  օտար երկրում հայ արվեստը պահպանելու ցանկությունը։ Ես անմիջապես համաձայնվեցի մնալ եւ իմ ներդրումն ունենալ ազգանվեր այդ գործում։

amalia 4Իսկ մինչ այդ ես աշխատել եմ Հայաստանում, դասավանդել եմ տարբեր դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Բեմադրել եմ տասնյակ հոգեւոր, դասական եւ ժողովրդական պարեր։ 2005 թվականից Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան Պարարվեստի միության անդամ եմ։ Նույն թվականին հիմնել եմ ՚՚Փառք եւ գեղեցկություն՚՚ մշակութային կենտրոնը, որտեղ գործում էին  դաշնամուրի, վոկալի, ջութակի, կիթառի, ձեռքի աշխատանքի եւ պարի բաժիններ։ Անցկացնում էինք նաեւ էթիկայի դասեր՝ տիկինկային ներկայացումների տեսքով։ Կենտրոնը գործում էր բարեգործական հիմունքներով եւ ծառայում էր բացառապես անապահով, բայց շնորհալի երեխաների բացահայտմանը։

2007-ին մասնակցել եմ Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի կազմակերպած Հայ-գերմանական բարեկամության միջոցառմանը՝ ներկայացնելով հայ պարարվեստը։ Իսկ 2009-ին Հայաստանում հիմնել եմ ՙՙԾիրանի՚՚ պարային ստուդիան, որն այսօր գործում է Զառա Ազատյանի ղեկավարությամբ։

amalia 2– Որքան տեղյակ ենք, Արմավիրում արդեն ստեղծել եք պարախումբ։ Ի՞նչ ծրագրերով եք հանդես գալիս եւ որտե՞ղ։

-Պետք է ասեմ, որ մինչ իմ գալը, համայնքում գործում էր պարախումբ, որը սակայն համանքից առանձնացել էր եւ անկախ էր գործում։ Ինձ հաջողվեց շատ կարճ ժամանակամիջոցում հավաքել նոր պարախումբ, որին միացավ նաեւ նորաստեղծ վոկալ խումբը (ղեկավար՝ Արեւիկ Մարգարյան), եւ մենք այս միությունը հաստատեցինք ՚՚Կոմիտաս՚՚ վոկալ-պարային խումբ անունով։

Մեր առաջին ելույթը տեղի ունեցավ 2014-ի սեպտեմբերի 25-ին՝ Արմավիրի քաղաքային տոնին նվիրված ձեռնարկների շրջանակում։ Սայաթ-Նովայի երաժշտությամբ բեմադրեցի ՚՚Դուն են հուրին ես՚՚ պարը։ Այն մեծ ոգեւորությամբ ընդունվեց համայնքում եւ պարախումբ ընդունվել ցանկացողների թիվն ավելացավ։ Այդպես մեր պարախմբի երեխաների թիվը հասավ 90-ի։ Այսօր արդեն գործում է չորս խումբ՝ տարիքային տարբեր կատեգորիաներում։ Վերջերս հիմնեցինք նաեւ մեծահասակների ազգագրական խումբ։

Այս մի քանի տարվա ընթացքում բեմադրել ենք 40-ից ավելի պարեր, այդ թվում՝ հայրենասիրական, ազգագրական, լիրիկական, ժամանակակից, դասական, ինչպես նաեւ ռուսական ժողովրդական։

Երեխաները մեծ հաճույքով են հաճախում եւ ամենակարեւորն այն է, որ փորձերն անցակացնում ենք հայերենով, չնայած, որ այլ ազգերի երեխաներ էլ են հաճախում։ Սկզբում դժվար էր, իհարկե, լեզվական խնդիրների առումով, սակայն մենք համառ գտնվեցինք եւ հայերենով շփվելու մեր որոշումը ի վերջո մնաց եւ հաղթահարեցինք այդ խնդիրը։

paraximb armavir 3Նույն իրավիճակն էր նաեւ վոկալի դասընթացներին։ Երեխաները հայերեն չէին խոսում, բայց մենք երգերը թարգմանում էինք ռուսերենի, որ նախ հասկանան, ապա ռուսերեն տառերով հայերեն տեքստերը տալիս էինք երեխաներին, ինչը հնարավորություն էր տալիս նախ մայրենի լեզվով երգելու, ապա նրանց տաղանդները բացահայտելու եւ լեզվամշակույթը պահպանելու։ Ահա նաեւ այսպես ենք պայքարում  հայապահապանության եւ հայ մնալու համար։

2015թ. ամռանն արդեն իսկ մի խումբ երիտասարդներ մայրերի խորհրդի ակտիվ անդամ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ տասնօրյա այցով եղան Հայաստանում, շրջեցին տեսարժան վայրերով, այցելեցին Կոմիտասի անվան տուն-թանգարան։ Վերադառնալուց հետո մեծ ոգեւորությամբ էին պատմում հայրենիքում ստացած տպավորությունները։ Մեծ ցանկություն ունենք՝ կրկին մեկնել Հայաստան, այս անգամ ավելի ծավալուն ծրագրով, ցանկանում ենք ելույթներ ունենալ մարզերում եւ Արցախում։

ter makar-Ինչպիսի՞ն է Արմավիրի հայ համայնքը, քանի՞ հայ է ապրում, բացի պարախմբից, ի՞նչ կառույցներ են գործում։

Ինչպես գիտեք, Կրասնոդարի տարածաշրջանի Արմավիր քաղաքը հիմնել են թուրքի յաթաղանից փրկված հայերը։ Եկատերինա թագուհու հրամանով 1839 թվականից այդ տարածքում բնակվեցին չերքեզահայերը՝ մի ձեռքում կշեռք, մյուսում՝ թուր։ Այսօր Արմավիրում ապրում է 17 հազար հայ։ Կա երկու եկեղեցի եւ հայ համայնք, որոնք գործում են միասին։ 2018-ին նշելու ենք համայնքի կազմավորման 30-ամյակը։ Բոլոր միջոցառումներին հոգեւոր հովիվ Տեր Մարկար Տերտերյանը ներկա է լինում եւ օրհնում իր աղոթքներով։ Համայնքն ունի դուդուկի եւ դհոլի խմբակներ։

Համայնքի նախկին ղեկավար Արտեմ Ավանեսովի անվան պուրակում կա նաեւ հայկական խաչքար։ Այս պուրակում են անցկացվում բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներ։

Հայ համայնքը մեծ ծրագրեր է իրականցնում ոչ միայն մշակութային, այլեւ հայրենասիրական ոլորտներում, օգնություն են ուղարկում Արցախին, պատերազմի վետերաններին, անապահով ընտանիքիներին։ Այս հարցում իրենց համեստ ներդրումն են ունենում հայ բարերարները, որոնք սրտացավորեն աջակցում են նման նախագծերին։

Գործում է նաեւ երիտասարդների խորհուրդը, անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, կինոցուցադրումներ։ Համայնքի ղեկավար Գրիգորի Կարապետյանի աջակցությամբ հիմնվեց մայրերի խորհուրդ, որը ղեկավարում է Մարիա Բաբայանը։

paraximb armavir 12– Բնականաբար դուք հանդես եք գալիս նաեւ քաղաքային միջոցառումներին։ Տեղացիներն ինչպե՞ս են ընդունում հայկական մշակույթը, պարը։

– Իրապես, շատ համերգներ ենք ունենում, մասնակցում ենք քաղաքային բոլոր միջոցառումներին, այցելում դպրոցներ, քանի որ բոլոր դպրոցներում հայ երեխաներ կան, իսկ մի քանի դպրոցների տնօրեններ հայեր են։ Արմավիրի հայերը մշտապես ուշադրության կենտրոնում են եւ վայելում են տեղացիների սերն ու հարգանքը։

Եղեռնի 100-ամյա տարելիցին մեծ ցանկություն կար մի մնայուն ծրագիր պատրաստել, որի արդյունքում ծնվեց հոգեւոր ուղղվածությամբ մի մյուզիքլ։ Դրա նախապատրաստական աշխատանքներին մեծ աջակցություն ցույց տվեցին Տեր Մակարն ու Գրիգորի Կարապետյանը, առանց որի նման ծրագրի իրագործումն անհնար էր պատկերացնել։ Ըստ էության մենք անդրադառնում էինք մեր պատմությանը՝ Նոյից, Աբգար թագավորից մինչեւ Տրդատ թագավոր ու Գրիգոր Լուսավորիչ, ապա Մեսրոպ Մաշտոց ու Կոմիտաս, որոնց հետ շաղկապված պատմությունները հասնում էին մինչեւ մեր օրերը։ Այս ներկայացմանը մասնակցեցին համայնքի ոչ պրոֆեսիոնալ անդամները, բայց ոգեւորությունն այնպիսին էր, որ հանդիսատեսը հոտնկայս, արտասվելով ծափահարում էր եւ չէր ցանկանում հեռանալ դահլիճից։

Շատերն էին մոտենում եւ շնորհակալություն հայտնում։ Իսկ քաղաքի մշակույթի բաժնի ղեկավար Նիկիտինան շնորհավորեց մեզ, ասելով, որ խոնարհվում է մեր կատարած աշխատանքի առջեւ, եւ փաստում, որ Արմավիրը դեռեւս նման բան չէր տեսել։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր աջակիցներին, համայնքի ղեկավարին, եւ նաեւ իմ Աստծուն, որ կարողացել եմ կատարել այն ամենը, ինչ տվել էր ինձ։Մեզ համար պարը հոգու թռիչք է, երկխոսություն Աստծո հետ, լուռ խոսք՝ արտահայտված ժեստերով։ Կրասնոդարի տարածաշրջանի հայերի խորհուրդը գնահատելով իմ կատարած աշխատանքը, պարգեւատրեց պատվոգրով։

Նշեմ նաեւ, որ 2016-ին մասնակցեցեինք Ղրիմում կազմակերպված ՚՚Ծովային Հայաստան՚՚ փառատոնին, որից երեխաները նույնպես մեծ ոգեւորություն ապրեցին, իսկ այս տարվա  ապրիլի 2-ին՝  ՚՚Կուբանի գարուն՚՚ 51-րդ մրցույթ փառատոնին, որի արդյունքում մեր պարային միջին խումբն արժանացավ 1-ին մրցանակի, իսկ մեծահասակների խումբը՝ դափնեկրի կոչման։ Ամեն տարի Կրասնոդարի հայ եկեղեցուն կից  անցկացվում է հայ արվեստի փառատոն, որին մենք նույնպես մասնակցում ենք։ Այս տարի ապրիլի 28-ին ելույթներ կունենեանք  պարարվեստի միջազգային օրվա եւ Կոմիտաս վոկալ-պարային անսամբլի 3-րդ ամյակի կապակցությամբ։

 

ՕՐԵՐ amalia 3 amalia 5 hamerg 2 hamerg 5 hamerg hamerg3 hamerg4 hamerg6 mijotsarum armavir par port 2 paraximb armavir 8 paraximb armavir 9 paraximb armavir 10 paraximb armavir5 paraximb armavir6


Առնչվող նյութեր
1. Պարարվեստին սիրահարված
2. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
3. Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան հանդիպումները. Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը
4. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
5. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
6. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…
7. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները
8. Աշնանը Ռուսաստանի 13 քաղաքներում կանցկացվեն Հայաստանի օրեր
9. ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…
10. Ռումինիա. Արմավիրի մարզն ու Կլուժ նահանգը եղբայրացան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: