ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկը Վաշինգտոնում

13 հոկտեմբերի, 2014 | 07:22

TUMO HERITAGEՀոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացրեց միջոցառում, որը նվիրված էր «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին:

Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ՝ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին սովորեցնելու են ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետև՝ այդ երկու կառույցները համատեղ իրականացնելու են հայկական պատմական 500 հուշարձանի թվային փաստաթղթավորումը: Արդյունքում ստեղծվելու են այդ կոթողների 3D մոդելներները, որոնք պահվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:

«CyArk’s 500 Challenge»-ը միջազգային նախաձեռնություն է, սակայն այն առաջինն իրականացվելու է Հայաստանում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ով համոզմունք հայտնեց, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը մեր երկրի ապագայի հրամայականներից է:

Նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը հավաքված հյուրերի առջև ելույթով հանդես եկան «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև «Թումո»-ի և «ՍայԱրք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը:

mfa.am


Առնչվող նյութեր
1. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
2. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
3. Թումոն մտնում է Եվրոպա. Փարիզում կբացվի սեպտեմբերի 25-ին
4. «Թումո»ն ողջ աշխարհում կարող է դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը. Նիկոլ Փաշինյան
5. Եռաչափ սկանավորման, թվայնացման նախագիծ Հայաստանի Վայոց ձորի մարզում
6. Մեկնարկեց Թումո Գյումրիի ապագա շինության վերակառուցումը
7. Թումոն՝ բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով
8. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
9. ,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում
10. Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: