ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական Չեխիան՝ ՕՐԵՐ-ի մատուցմամբ. Երեկո Հայաստանի դեսպանությունում

Ներկայացվեց նաեւ իրանահայության մշակութային ժառանգությունը
18 հունվարի, 2017 | 19:04

 

praha des ereko 1

 

ՊՐԱՀԱ.- ՕՐԵՐ.- Հունվարի 17-ին Չեխիայում Հայաստանի դեսպանատան սրահում կազմակերպված ,,Հին Նոր Տարին Հայաստանի դեսպանությունում՚՚ ձեռնարկը նվիրված էր ՕՐԵՐ եվրոպական ամսագրի Չեխիայի հայությանը նվիրված հատուկ համարի լույս ընծայմանը եւ իրանահայության մշակութային ժառանգությանը։ Իր բացման խոսքում Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը նախ ողջունեց ու շնորհավորեց ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան  տոնի կապակցությամբ, ապա հակիրճ ներկայացրեց օրվա ծրագիրը, խոսքը փոխանցելով ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին։ Վերջինս նախ ներկայացրեց Գյուլպենկյան հաստատության աջակցությամբ իրականացվող նախագիծը, որի շրջանակներում պարբերականն անդրադարձել է Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ Ավստրիայի հայկական համայնքներին։

praha des ereko hakobԲանախոսը լուսանկարների ցուցադրությամբ անդրադարձավ չեխահայության պատմությանը՝ սկսած 1714 թվականին Պրահայում Գեւորգ Դեոդատի կողմից բացված առաջին սրճարանի պատմությունից մինչեւ մեր օրերը, ներկայացնելով նաեւ համայնքային կազմակերպությունների ստեղծումը, շաբաթօրյա դպրոցի բացումը, մամուլի հրատարակումը, դեսպանության բացումը, Հայ առաքելական եկեղեցու հաստատումն ու այլ կարեւոր իրադարձություններ։ ՕՐԵՐ-ի խմբագիրը խոսեց նաեւ Չեխիայում հաստատված նշանավոր հայերի, մշակույթի գործիչների ու գործարարների, երիտասարդների ու նրանց ապագայի մասին ունեցած գնահատականների մասին։

praha des ereko annaԱյնուհետեւ  ՕՐԵՐ ամսագրի խմբագիրների 2016 թվականի սեպտեմբերի 13-20-ը  Իրան կատարած այցի տպավորություններն ու իրանահայության մշակութային ժառանգությունը ներկայացրեց orer.eu  կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։ Նա նշեց, որ իրենք հրավիրված էին մասնակցելու ԱԼԻՔ օրաթերթի 85-րդ հոբելյանին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում այցելեցին նաեւ իրանահայության կարեւոր մշակութային ու համայնքային կառույցները, եղան հայկական դպրոցներում ու ակումբներում։

Բանախոսը 350 լուսանկարների ցուցադրությամբ խոսեց Արաքսի երկայնքով կատարված ճանապարհորդության մասին, ուր Իրանի կառավարությունը լիովին վերականգնել է Հովվի մատուռը, վերականգնողական աշխատանքներ են գնում նաեւ Սուրբ Թադեի վանքում եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանական համալիրում։ Հովվի մատուռի դիմացը՝ Արաքսի մյուս ափին Նախիջեւանի տարածքն էր, ուր ազերիները գազանաբար ոչնչացրել էին հայկական խաչքարերն ու նմանատիպ հայկական մատուռը։ Նա նաեւ առաջարկեց, որ ամռան ամիսներին ցանկացողները կարող են մասնակեցել դեպի Թադեի վանք կատարվող ուխտագնացությանը։

Աննա Կարապետյանը խոսեց նաեւ Սպահան կատարած այցի մասին, ներկայացնելով տեղի հրաշագեղ Սուրբ Ամենափրկիչ վանական համալիրի եւ հայկական հաստատությունների,հատկապես թանգարանի ու այնտեղ ցուցադրվող մեծարժեք ցուցանմուշների մասին, Նոր Ջուղայի հայության պատմության մասին։

praha des ereko 2Բանախոսի կարծիքով հայերը Իրանում վայելում են իշխանությունների ու ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը, եւ կարողանում են իրենց լիովին դրսեւորել բոլոր բնագավառներում։ Իզուր չէ, որ միայն Թեհրանի համալսարաններում աշխատում է 92 հայ դասախոս։

Անդրադարձ կատարվեց նաեւ աշխարհի հայ խմբագիրների պատվիրակության տարբեր հանդիպումներին՝ թե Իրանի մշակույթի նախարարության եւ թե մամուլի աշխարհի գործիչների հետ։

Վերջում շնորհակալություն հայտնելով օրվա բանախոսներին, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը կոչ արեց ներկաներին բաժանորդագրվել ՕՐԵՐ ամսագիրը, այս կոչին միացավ նաեւ հայկական դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը, նշելով , որ ՕՐԵՐ-ը մեր համայնքի պատմության վավերագիրն է եւ այն կարդալով, ծանոթանում ենք ոչ միայն չեխահայության, այլեւ եվրոպահայության մյուս համայնքների կարեւոր իրադարձություններին ու նշանավոր դեմքերին։

Երեկոն եզրափակվեց տոնական հյուրասիրությամբ։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Անի Հակոբյանի

ՕՐԵՐ-ի բաժանորդագրության պայմաններին կարելի է ծանոթանալ ՕՐԵՐ-ի կայքէջում՝ http://orer.eu

praha des ereko 4


Առնչվող նյութեր
1. Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված ,,Թավշյա հեղափոխությանը» եւ Մալթայի հայությանը
2. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
5. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
6. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
7. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
8. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
9. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
10. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: