ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական շաբաթ» խորագրով միջոցառումներ Կրակովի թիվ 114 հիմնական դպրոցում

01 դեկտեմբերի, 2017 | 08:25

 

2017 թվականի նոյեմբերի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Է.Ղազարյանն այցելել է Կրակովի թիվ 114 հիմնական դպրոց, որտեղ տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո անցկացվող Հայաստանի մշակույթին նվիրված շաբաթի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Վարշավայում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպան Է.Ղազարյանը մասնակցել է թիվ 114 հիմնական դպրոցի, ինչպես նաև Կրակովի հայկական մեկօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների, Կրակովում բնակվող հայազգի երաժիշտ Հովսեփ Պարանյանի ջանքերով և մասնակցությամբ կազմակերպված հայկական երաժշտության և պարային կատարումներով համերգային ծրագրին, որից հետո ծանոթացել դպրոցի ճեմասրահում լեհ երեխաների կողմից Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքներին և «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսին:

Դպրոցում Հայաստանին նվիրված շաբաթն իրականացվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված արտոնության 650-ամյակի միջոցառումների շրջանակներում` Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամի, Վրոցլավում գործող Հայ-լեհական համագործակցության կազմակերպության, Կրակովի հայկական մեկօրյա դպրոցի, Կրակովի հայ համայնքի գործիչների, ինչպես նաև Կրակով այլ լեհական կազմակերպությունների աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում անկացվել են երաժշտական և նկարչական մրցույթներ, շախմատի առաջնություն, ցուցահանդեսներ, Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքի նվիրված հանդիպումներ ճանաչված գործիչների հետ և այլն:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: