ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական մթերքների և խմիչքների ցուցահանդես Վիեննայում

22 փետրվարի, 2017 | 10:48

vienna ginner 3 Փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ:

Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առևտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնող խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

vienna ginner4Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ դեսպանության առաջին քարտուղար Արսեն Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսի բացման արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի տվյալ ձեռնարկով մեկնարկում է նաև Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքը:

Նա նաև անդրադարձավ Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, որի արդյունքներին ականատես եղան նաև ցուցահանդեսի հյուրերը:

Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության ծրագրերի և որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Էրվին Կյունցին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանի օրգանական մթերքի արտադրության հնարավորություններին և վերջին տասնամյակում գործակալության կողմից ՀՀ ձեռնարկատերերի հետ իրականացվող ծրագրերին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների և խմիչքների հյուրասիրություն։

vienna ginner eluitvienna ginner3


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: