ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական, հրեական և ռուանդական կազմակերպությունները նշում են Արդարության մարտիկների Եվրոպական օրը

07 մարտի, 2013 | 02:38

ԲՐՅՈՒՍԵԼ. –  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը,  Եվրոպական գործերին հրեական մասնակցություն կազմակերպությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունն ու Իբուկա ընկերությունը (թարգմանաբար՝ հիշիր)  մարտի 6ին  նշել են Արդարության մարտիկների հիշատակի եվրոպական առաջին օրը։ Արդարության մարտիկները նրանք են, ովքեր հաճախ իրենց կյանքը վտանգելով փորձում են փրկել ցեղասպանության կամ զանգվածային սպանությունների թիրախ դարձածներին։

Եվրախորհրդարանը նախորդ տարի մայիսի 10ին է համապատասխան հռչակագիր ընդունել՝  մարտի 6ը հռչակելով ,,Արդարության մարտիկների հիշատակի օր,,։  Հռչակագրում  հիշատակվում են նաև նրանք, ովքեր կյանքեր են փրկել ,, բոլոր ցեղասպանությունների ու զանգվածային կոտորածների ժամանակ, իրականացված հայերի, Ռուանդայի թութսիների, Բոսնիայի մահմեդականների ու կամբոջացիների նկատմամբ, ինչպես նաև նացիստական ու կոմունիստական տոտալիտարիզմի կողմից։

,,Արդարության մարտիկների հիշատակի օրը,,  այս տարի նշվում է  եվրոպական մի շարք քաղաքներում, նաև Պրահայում, Վարշավայում, Սարաևոյում, Սանկտ-Պետերբուրգում, Հռոմում, Միլանում։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը,  Եվրոպական գործերին հրեական մասնակցություն կազմակերպությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունն ու Իբուկա ընկերությունը Եվրոպայի քաղաքական առաջնորդներին, հասարակական կարծիք ձևավորողներին, ոչ պետական կառույցներին կոչ են արել առաջիկա տարիներին նշել ,,Արդարության մարտիկների հիշատակի օրը,,   և աջակցել  արժևորելու ատելության դեմ պայքարելու գործում անհատական ու հավաքական պատասխանատվությունն ու բոլորի համար այդպիսով ապահով միջավայր ձևավորելը։

 

AGBU Europe

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
4. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
6. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
7. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: