ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական» հրապարակի բացման արարողություն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

30 սեպտեմբերի, 2015 | 15:36

haykakan hraparak vrotslavՍեպտեմբերի 29-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի ունեցավ քաղաքի կենտրոնում գտնվող «Ստարե Միաստո» թաղամասի Դոմինիկյան եկեղեցու հարևանությամբ և Կլեմենս Յանիցկու փողոցի վրա գտնվող «Հայկական» հրապարակի բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրոցլավի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներ, Վրոցլավի և Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը, Դոմինիկյան եկեղեցու հոգևորական Մարեկ Միլավիցկին:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Վրոցլավի կենտրոնական հրապարակներից մեկը «Հայկական» անվանակոչելը պետք է համարել պատմական իրադարձություն Լեհաստանի հայ համայնքի կյանքում: Դեսպանը հատկապես կարևորեց այդ պատմական որոշման ընդունումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որը հայ ժողովրդի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Հատկանշական է, որ այդ հրապարակում 2012թ. սեպտեմբերի 21-ին պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը:

Դեսպանի խոսքով` հարյուրամյակներ շարունակ Լեհաստանում ապրող հայերն իրենց նվիրումով, Լեհաստանի հանդեպ ունեցած անմնացորդ սիրով և հավատարմությամբ իրապես վաստակել են Լեհաստանի տարբեր քաղաքներում «Հայկական» անվանմամբ փողոցներ և հրապարակներ ունենալու իրավունքը, որոնցից մեկն էլ Վրոցլավի հրապարակն է: Այդ կապակցությամբ Էդգար Ղազարյանը, շնորհավորելով Լեհաստանի հայ համայնքին պատմական իրադարձության առթիվ, շնորհակալություն հայտնեց Վրոցլավի քաղաքային իշխանություններին` դեռևս 2015թ. հուլիսի 9-ի կայացրած որոշման (հրապարակին «Հայկական» անվանումը տալու վերաբերյալ) համար՝ համարելով դա հրաշալի մի քայլ հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին:

Հայկական խաչքարի առջև դեսպան Ղազարյանի, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության փոխնախագահ Արարատ Քոչարյանի և արարողության մյուս մասնակիցների կողմից ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը հայկական կազմակերպության հուշամեդալներով պարգևատրեց Վրոցլավի քաղաքային խորհրդին և Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներին՝ «Հայկական» հրապարակի անվանակոչման և այդ հրապարակում գտնվող հայկական հուշարձանի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Միջոցառումը եզրափակվեց Վրոցլավում բնակվող հայ երեխաների` հայկական երաժշտության և բանաստեղծություններից կազմված գեղարվեստական կատարումներով:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
7. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
8. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
9. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
10. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: