ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում

08 նոյեմբերի, 2017 | 17:18

Բրատիսլավա.- Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, նոյեմբերի 6-ին Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ  Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով. Հայացք Հայաստանի պատմությանը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Սլովակիայի մշակույթի նախարարության Դվորժանա  սրահում  բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում դեսպան Սեյրանյանը, ինքը նախ շնորհավորել է  ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ, այնուհետև հակիրճ ներկայացրել ցուցահանդեսի էությունը: Դեսպանը մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ներկայացնելու այնպիսի հնագույն քարտեզներ, որոնց վրա հնարավոր է հետևել հայոց պատմության որոշ դրվագների` արձանագրված և պատկերված հունա-հռոմեական, լատին, իսլամական և արևմտյան քարտեզագիրների ու աշխարհագրագետների ձեռքով:

Մեր այն հարցին, թե ի՞նչ քարտեզներ են ցուցադրվել, դեսպանը պատասխանեց. ,,Ներկայացված 31 քարտեզների մեծ մասը հավաքված են համաշխարհային ճանաչում ունեցող և ոչ հայկական հնագույն աղբյուրներից և հավաքածուներից, իսկ մի քանիսը՝ համեմատաբար նոր էին,,։:

Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի և ,,Հայաստանի պատմական քարտեզներ,, պատկերագրքերի հեղինակ, դոկ. Ռուբեն Գալչյանը/Գալիչյանը/, ով մանրամասն պատմեց յուրաքանչյուր քարտեզի մասին, ներկայացնելով տարբեր ժամանակահատվածների հայոց պատմությունը:

Դոկտոր Գալիչյանը կարևորեց քարտեզների հավաքածուն այն առումով, որ այն ծանրակշիռ զենք է Հայաստանը և հայ ազգը տարածաշրջանի պատմությունից և քարտեզից ջնջելու ադրբեջանական քարոզչական փորձերի դեմ։

Միջոցառումը եզրափակվեց  ավստրիական Գրացի  «Գլիեր» լարային քառյակի ելույթով՝ ալտիստ Գայանե Միրզոյանի ղեկավարությամբ: Քառյակը կատարեց Կոմիտասի եւ եվրոպական երգահանների  հայտնի ստեղծագործություններ:

Տոնական միջոցառումը, որը կազմակերպել էին  Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունները, Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի  դեսպանությունը, ներկա էին Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, նախարարությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ձեռնարկի հովանավորներից էր նաեւ սլովակահայ գործարար Բագրատ Հակոբյանը։

Բրատիսլավայի մշակույթի նախարարության սրահում բացված ցուցահանդեսը կընթանա մինչև նոյեմբերի 15-ը:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: