ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի երկրորդ աշխատանքային օրը

21 սեպտեմբերի, 2013 | 00:35

lobbistner 3ԵՐԵՎԱՆ- Սեպտեմբերի 20-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գ. Հարությունյանը ողջունեց հյուրերին և կարևորեց, որ սփյուռքահայ մտավորականները համախմբվել են համահայկական հիմնախնդիրների լուծման շուրջ, քանի որ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ մոտեցումները պետք է միասնական լինեն: Նա վստահություն հայտնեց, որ Սփյուռքի ներուժի համախմբումը իր դրական արդյունքը կտա համազգային խնդիրների լուծման գործում:

ՍԴ նախագահը ներկայացրեց ՀՀ-ում սահմանադրաիրավական ոլորտի բարեփոխումներին վերաբերող խնդիրները, սահմանադրական մշակույթի ձևավորման, այս գործում այլ երկրների փորձի ուսումնասիրումը և կիրառումը:

Համաժողովի մասնակիցները հանդիպեցին նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանի հետ::

Տեղի ունեցավ «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով քննարկում:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը կարևորեց հայապահպանության, ազգային անվտանգության, պետության առջև ծառացած մարտահվերներին դիմակայելու խնդիրներին վերաբերող նման համահայկական քննարկումները և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով հայ ժողովուրդը կարող է հաղթահարել դրանք և Սփյուռքը մեծ դերակատարություն ունի այդ գործում: «Ես կարծում եմ, որ քննարկումը շատ տպավորիչ է և ներկայացուցչական ու կօգնի գործունեության, ազգային մարտավարության նոր մեխանիզմներ մշակել, գործնական արդյունքներ ստանալ». նշեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանի անվտանգության առաջնահերթությունների մասին զեկուցումից հետո Արթուր Բաղդասարյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին:

Կարևորելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի դերը համազգային հիմնախնդիրների լուծման գործում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց քննարկումը և շնորհակալություն հայտնեց կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:

Համաժողոն իր աշխատանքը շարունակեց Սփյուռքի նախարարությունում, որտեղ համաժողովի մասնակիցները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարձր գնահատեց սփյուռքում գործող իրազեկման կառույցների գործունեությունը: Նա մասնավորապես ասաց. «Այս համաժողովը հնարավորություն է ընձեռում գնահատելու ձեռքբերածը և ուղղելու սխալները, լսելու միմյանց կարծիքները: Ձեր ներկայությունը հավատ ու վստահություն է ներշնչում, որ մենք առաջիկայում մեր հայրենիքը կտեսնենք այնպեսՙ ինչպես երազում ենք: Այն, որ մեր բոլոր դժվարությունները հաղթահարվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, անժխտելի ու անվիճելի իրողություն է: Մենք պետք է գիտակցենք, որ արցախյան ազատամարտը սկսվեց, որ այլևս ցեղասպանություն չլինի: Կարծում եմ, դուք առավել ակտիվորեն պետ է ձեր ջանքերը ներդնեք Արցախի հիմնախնդրի իրազեկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում»:

Տեղի ունեցավ կառուցողական քննարկում, այնուհետև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին

Ամփոփելով քննարկումըՙ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ Նախագահին, բարձր գնահատեց նրա ներդրումը Արցախյան ազատամարտում և ԼՂՀ կայացման գործում: Նախարարը հույս հայտնեցՙ որ սփյուռքի 30000 հայկական կազմակերպություններն ու հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցները նոր եռանդով կգործեն՝ նպաստելով համահայակական խնդիրների լուծմանը:

Համաժողովի երկրորդ օրն ամփոփվեց ՀՀ նախագահական նստավայրում: Մասնակիցները հանդիպում ունեցան Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:

 


Առնչվող նյութեր
1. Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարավոր էր և ինչ կարող էինք. Հրանուշ Հակոբյան
2. «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի շնորհանդեսը
3. ՍՐԲՈՐԵՆ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ
4. Սփյուռքահայերին իրավական օգնության նպատակով mindiaspora.am կայքէջում բացվել է նոր պատուհան
5. Նոր մանրամասներ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փարիզյան հանդիպումներից
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Ֆրանսիայի եւ Բելգիայի հայկական համանքների հետ
7. Լեհաստանի Կիելցե քաղաքում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
8. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Օբայն քաղաքում
9. 10 հազար մասնակից Կանադայի քայլարշավին՝ սփյուռքի նախարարի մասնակցությամբ
10. Սփյուռքի նախարարի կոչը սփյուռահայ երիտասարդությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: