ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական խաչքար Մաստրիխտի հայ հոգեւորականի անունը կրող եկեղեցու բակում

16 մայիսի, 2016 | 20:05

mastricht xachkar1Մաստրիխտում հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցու բակում բացվեց հայկական խաչքար

Մայիսի 15-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցան մի քանի հետաքրքիր միջոցառումներ, որոնցից արժե առանձնացնել հայկական խաչքարի օծման արարողությունը:  Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում է Նիդերլանդական օրագիրը։

Մաստրիխտ քաղաքի բնակիչներն ականատես եղան քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված  Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը, որին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանը, Լինբուրգի մարզի և Մաստրիխտ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, բազմաթիվ հյուրեր:
Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր նրանով, որ Մաստրիխտում է  ապրել ու սրբացվել  հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին՝ մեծ շուքով ու հանդիսությամբ:
Հայ համայնքի կողմից Խաչքարի նվիրաբերումը Մաստրիխտ  քաղաքին ևս մեկ անգամ փաստում է հայ և հոլանդացի ժողովուրդների քրիստոնեական անքակտելի սերտ կապերի ու եղբայրության մասին, որպես նույն արժեքները կրողների:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺmaastricht-04_xachkar 8 maastricht-05_26995382996_o maastricht-05a_ dzjuinik aghajanian mastricht xachakr 4 mastricht xachakr 5 mastricht xachakr 6 mastricht xachkar 2 mastricht xachkar 7 mastricht xachkar 8


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
3. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
6. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
7. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
8. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
9. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
10. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: