ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական խաչքարով գորգ՝ Մոնակոյի եկեղեցում

27 հունիսի, 2018 | 09:42

Օրերս Մոնակոյի Արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսին հյուրընկալեց Հայաստանից ժամանած Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն նվիրաբերեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքարը, որն իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:

Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դարնալ Մոնակոյի հայկական համայնքի համար:

Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից:

Նշենք, որ Վրույր Փենեսյանը այս տարի սեպտեմբերի 2 և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ “ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO” միջոցառման նախաձեռնողն է։ Ձեռնարկի նպատակն է  խթանել Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը։

 

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: