ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ

26 մարտի, 2017 | 07:43

moskva impresoinizm

Մարտի 24-ին Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվեց «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառման բացմանը ներկա էին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, ցուցահանդեսի համակարգողներ Մարինա Հակոբյանը, Մարինա Եղիազարյանը և Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհին իր վեհասքանչ լեռներով, միջնադարյան փառահեղ տաճարներով, ավանդական հիանալի խոհանոցով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով, Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը այժմ ներկայացնում է հայ արվեստագետներին, որոնք յուրացրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի լավագույն ավանդույթները, և որոնց ստեղծագործություններն իրենց արժանիքներով չեն զիջում Մանեի, Դեգայի և Օգյուստ Ռենուարի կտավներին:

Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սովորել են ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):

moskva impresonizm3«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը ներկայացնում է 19 արվեստագետների 54 աշխատանք, որոնք տրամադրում են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուներ ունեցող անձիք:
Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների գործերի հետ:

Կհրատարակվի պատկերազարդ կատալոգ, որը, հայկական իմպրեսիոնիզմը որպես գեղարվեստական երևույթ լուսաբանող հոդվածներից բացի, կներառի ցուցադրվող վարպետների կենսագրական ակնարկներ ու հետաքրքրաշարժ փաստեր նրանց նկարների մասին: Տեղի կունենան դասախոսություններ, թեմատիկ բանավեճեր, երաժշտական երեկոներ, էքսկուրսիաներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 4-ը:
Հայաստանի ազգային պատկերասրահի հանրային կապերի բաժին

moskva impresionizm5moskva impresionizm4moskva impresionizm2


Առնչվող նյութեր
1. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
3. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
4. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
5. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
6. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
7. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
8. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
9. Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
10. «Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: