ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական ժողովրդական պարեր Հաագայի «Embassy Festival» և «UIT Festival» փառատոներում

31 օգոստոսի, 2016 | 15:41

arm festival haag holland

Շաբաթ օրը, սեպտեմբերի 3-ին Հաագայում կանցկացվի «Embassy Festival 2016» փառատոնը: Այս փառատոնը կազմակերպվում է, ի թիվս այլոց, Հաագայի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են մի շարք դեսպանություններ եւ գեղարվեստական խմբեր զանազան երկրներից: «Embassy Festival 2016» փառատոնի ընթացքում կլինեն միջազգային շուկա եւ մշակութային ծրագիր, որտեղ ելույթ կունենան տարբեր երկրների գեղարվեստական խմբեր:

Այս փառատոնում Հոլանդահայ Աբովյան մշակութային միության մանկապատանեկան խմբերը Գագիկ Ավետիսյանի ու Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայկական պարով և երգով։

Թվական` Շաբաթ 3 սեպտեմբերի 2016
Ժամը` 15.30 – 15.45 (Առաջին մաս) և 16.30 – 16.45 (երկրորդ մաս)
Վայրը` Լանգե Ֆորհաուտ – “Creative Arena” բեմահարթակ
Հասցեն` Lange Voorhout, 2514 EA Հաագա
Մուտքը` Ազատ է

Կիրակի օրը, սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա Հաագայի ‘Haags UIT Festival 2016’ թատերական սեզոնի բացման 44-րդ տոնավաճառը: Փառատոնի ժամանակ զանազան խմբեր կներկայացնեն տարբեր պարային ոճեր Հաագայի Լանգե Ֆորհաուտ պողոտայի բացօթյա բեմակարթակի վրա` Դիլիգենցիա թատրոնի մոտակայքում։

Հոլանդահայ Աբովյան մշակութային միության պատանեկան պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ ելույթ կունենա այս տոնավաճառում հայկական ժողովրդական պարերով։

Թվական` Կիրակի 4 սեպտեմբերի 2016
Ժամը` 15.40 – 15.45 (Ա մաս) և 16.20 – 16.25 (Բ մաս)
Վայրը` Լանգե Ֆորհաուտ – “Den Haag danst!” բացօթյա բեմահարթակ (Դիլիգենցիա թատրոնի մոտակայքում)
Հասցեն` Lange Voorhout, 2514 EA Հաագա
Մուտքը` Ազատ է


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
5. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
6. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
7. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
8. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
9. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
10. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: