ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում

24 ապրիլի, 2017 | 07:58

Ապրիլի 22-ին Տալլիննում անցկացված Diplomat Cup 2017 մինի-ֆուտբոլի(ֆուտզալի) միջազգային բարեգործական մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը։

Այս մրցաշարին մասնակցում են Էստոնիայում գործող օտարերկրյա դեսպանություններն ու հավատարմագրված դիվանագետները։ Քանի որ Հայաստանի դեսպանության նստավայրը գտնվում է Վիլնյուսում, հայկական թիմը ներկայացրել են Էստոնիայում բնակվող հայ գործարարները՝ Հայաստանի դեսպանության համաձայնությամբ։ Այս մասին ,,Սպուտնիկ Էստոնիային,, հայտնել է Էստոնիայի հայերի միության նախագահ Ռազմիկ Իվանյանը, ով նույնպես հանդես է եկել հայկական թիմի կազմում։  

Բարեգործական մրցաշարի ողջ հասույթը տրամադրվելու է Հաապսալուի մանկատանը, որին արդեն 15 տարի է օգնում է Էստոնիայի հայկական համայնքը։ ՙՙՄեզ համար շատ հաճելի էր տեսնել մանկատան երեխաներին, ովքեր եկել էին դիտելու մեր խաղերը եւ երկրպագում էին հայկական թիմին՚,-ասել է Ռազմիկ Իվանյանը։

Մրցաշարին մասնակցել է ութ թիմ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիայի խորհրդարանը, Թուրքիան, Վրաստանը, Տալլիննի քաղաքապետարանը եւ Էստոնիայի ֆուտբոլի վետերանների թիմը։ Հայաստանի դեսպանությունը ներկայացնող թիմը, եզրափակիչում պարտության մատնելով Տալլիննի քաղաքապետարանի թիմին, գրավեց առաջին տեղը՝ նվաճելով մրցաշարի գավաթը։

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին եւ մաղթում նոր նվաճումներ։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
4. Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում
5. Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից
6. ՊՐԱՀԱ. Հայ պատանի ֆուտբոլիստներին դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանի մեծարմամբ
7. ԷՍՏՈՆԻԱ. «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը Տալլինում
8. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
9. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
10. Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ Էստոնիայի մայրաքաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: