ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայկական երեկո» Լեհաստանի Վոլոմին համայնքի Խժեսնեմի պալատում

13 սեպտեմբերի, 2017 | 12:12

2017 թվականի սեպտեմբերի 9-ին Լեհաստանի Վոլոմին համայնքի Խժեսնեմի պալատում տեղի են ունեցել «Հայկական երեկո» խորագրով միջոցառումներ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակին:  

Ինչպես տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմինի համայնքի ղեկավար Կազիմերժ Ռակովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, տեղական իշխանությունների բազմաթիվ պաշտոնատարներ, մտավորականներ, լրագրողներ:
Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմինի համայնքի ղեկավար Կազիմերժ Ռակովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Վոլոմինի համայնքի ղեկավարն իր ելույթում նշել է, որ լեհ ժողովուրդը խորը հարգանք է տածում հայ ժողովրդի հանդեպ, ինչը ձևավորվել է դարեր շարունակ համատեղ բարեկամական փոխգործակցության արդյունքում: Նա նաև տեղեկացրել է, որ իրենց համայնքը դրական է արձագանքել

Լեհաստանում բնակվող հայազգի գործիչ Աշոտ Ալեքսանյանի 2017 թվականի ընթացքում համայնքի տարածքում Կազմիմերժ Մեծ թագավորի արձանը տեղադրելու նախաձեռնությանը` իբրև լեհահայերի երախտիք բազում արտոնությունների, որոնք հայերը ստացել են թագավորի կողմից:


Դեսպան է.Ղազարյանն իր ելույթում նշել է, որ հոբելյանական այս տարվա ընթացքում Լեհաստանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունենում Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքի նվիրված միջոցառումներ և շնորհակալություն է հայտնել Վոլոմինի տեղական իշխանություններին Հայկական երեկոյի կազմակերպման հնարավորության և աջակցության համար: Դեսպանը նաև ընդգծել է, որ պատմության ընթացքում հայերը միշտ եղել են Լեհաստանի արժանավոր զավակներ, իսկ բոլոր այն արտոնությունները, որոնք ստացել են Լեհաստանի իշխանություններից ծառայեցրել են մի կողմից իրենց ինքնության պահպանմանը, մյուս կողմից` Լեհաստանի հետագա հզորացմանը:
Երեկոյի ընթացքում Լեհաստանի հայ համայնքին, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը նվիրված համառոտ դասախոսությամբ հանդես է եկել պատմաբան, պրոֆեսոր Քշիշտոֆ Յաբոլանկան:

Միջոցառմանը գեղարվեստական մասում հայկական ժողովրդական երաժշտության կատարումներով հանդես է եկել Հակոբ Բաղդասարյանի ղեկավարությամբ Լեհաստանում գործող հայկական «Մուսալեռ» գործիքային համույթը` Գայանե Կալմեդարյանի պարային կատարումների ուղեկցությամբ:


Երեկոյի շրջանակներում Խժեսնեմի պալատի ճեմասրահում Լեհաստանի Հայկական հիմանդրամի կողմից կազմակերպվել է Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ինչպես նաև ականավոր լեհահայ գործիչներին նվիրված ցուցահանդես:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ,,Հայկական Լեհաստանն այսօր,,- ներկայացնում է ,,Հայկական հետքը,,
2. «Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով լեհական Սենատում
3. Դավիթ Փախչանյանը Լեհաստանում.ռազմատեխնիկական համագործակցություն եւ ցուցահանդես
4. Լեհաստան. Գեղարվեստի ուսումնարան, որ ողջ ուսումնական տարին նվիրում է Հայաստանին
5. Հայ-լեհական մշակութային երեկո Լեհաստանի Վրոցլավ քաղաքում
6. Լեհական Ունիով քաղաքում «Հայկական օր» խորագրով միջոցառումների շարք է անցկացվել
7. Արցախցի Սարիբեկ Սարգսյանը լեհական Ռովի փառատոնում
8. Յասնա Գուրայում օծվել է Լեհաստանի հայ համայնքի խորհրդանշական դրոշը
9. Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված գիտաժողով Երեւանում
10. Տոնական միջոցառումներ Լեհաստանի մի շարք քաղաքներում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: