ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական դրոշը հայտնվել է «Եվրատեսիլ 2013»-ը խորհրդանշող տարատեսակ պարագաների վրա

04 ապրիլի, 2013 | 07:31

ԵՐԵՎԱՆ. -Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» -ի անցկացման օրերին հնարավոր կլինի ձեռք բերել հայկական դրոշի պատկերմամբ տարատեսակ պարագաներ: «Արմենպրես,,-ի թղթակցի հետ զրույցում` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ,, նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մասնակից երկրների դրոշի եւ «Եվրատեսիլ,, մրցույթի խորհրդանիշ հանդիսացող սրտի պատկերմամբ պարագաներ թողարկելու նախաձեռնությունը պատկանում է այս տարվա հյուրընկալող երկրին` Շվեդիային: «Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի նախաձեռնությունը կիրականացվի յուրաքանչյուր մասնակից երկրի համար, ոչ թե միայն հյուրընկալողի»,- ասաց Գասպարյանը:

Հայկական դրոշը` եվրատեսիլյան տարբերանշանի մեջ հայտնվել է բաժակների, Iphone-ների եւ Ipad-ների համար նախատեսված կաղապարների, պայուսակների, շարֆերի եւ այլ աքսեսուարների վրա, որոնք վաճառվելու են Մալմոյում մրցույթի անցկացման օրերին: Պարագաների գինը` կախված տեսակից, սկսկվում է 3,95 եվրոյից: Ամենաբարձր արժեքը պարագաների շարքում ունի ուսի համար նախատեսված պայուսյակը, որը հնարավոր կլինի ձեռք բերել 39,95 եվրոյով:

Հայաստանը երգի միջազգային մրցույթում կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը Lonley planet երգով, որի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, համահեղինակն է «Դորիասն,, խումբը: Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: «Մենք մեկ ենք,, կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին` 11-րդ համարի ներքո: «Դորիանս,, խմբի տղաներն այժմ ակտիվերեն նախապատրաստվում են ոչ միայն «Եվրատեսիլ 2013»-ին, այլեւ ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երգչուհի Սիրուշոյի հետ համատեղ «Միասին մեկ բեմում,, համերգային ծրագրին:

 

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ,,Դորիանսն,, անցավ «Եվրատեսիլ-2013»ի եզրափակիչ
2. ԴՈՐԻԱՆՍ ռոք խումբը հանդես կգա Կոպենհագենում մայիսի 10-ին՝ Եվրատեսիլին ընդառաջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: