ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական գինին Բրյուսելում՝ Հայաստանի անկախության տոնին

30 սեպտեմբերի, 2016 | 09:09

Tatul Margaryan BrusselՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 28-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայում անցկացվեց հայկական գինինների համտես, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանությանն և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի կողմից՝ Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու բելգիական «Armenian Brandy and Wine» ընկերության հետ համագործակցությամբ։ Նաեւ կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ առաքելության, Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:

Հայկական գինիներ համտեսելու հնարավորություն ունեցան ԵՄ և Բելգիայի Թագավորության ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաններ, Բելգիայի գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

armenian wine 2 brusselՀամտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 15 ընկերությունների 37 լավագույն գինիների տեսականի:

Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման նպատակն է նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը և բացահայտել նոր գործընկերներ:

Տեղեկանք։ Սա Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի կողմից կազմակերպված 2-րդ նմանօրինակ միջոցառումն է: Որպես առաջին միջոցառման գործնական արդյունք՝ գինիների ներմուծմամբ զբաղվող բելգիական ընկերությունները ընթացիկ տարում ներմուծել են ավելի քան 20000 շիշ հայկական գինի:

armenian wine

Ընդունելությանը  մասնակցեցին Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական Հանձնաժողովի անդամներ, Բելգիայի խորհրդարանի և կառավարության բարձրաստիճան անդամներ, Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի անդամներ։

Իր ողջույնի խոսքում ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին՝ Հայաստանն անկախության 25 տարիների ընթացքում արձանագրեց մեծ ձեռքբերումներ և հաջողությամբ կայացավ՝ որպես անկախ և ժողովրդավարական երկիր: Դեսպանն անրադարձավ պետականության հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվող և նախանշված քայլերին, խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման և հայ-բելգիական աճող փոխգործակցության մասին:

Ընդունելությանը ներկա է եղել նաեւ Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

brussel 2016


Առնչվող նյութեր
1. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
2. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
3. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
4. «Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացրեց Վայոց Ձորի գինու ուղին
5. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
6. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
7. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
8. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
9. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: