ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին

07 մայիսի, 2018 | 22:44

Ս.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչությունը վերջերս Սուրբ Հոգի եկեղեցու պատին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրած Խաչքարի տեղադրումից հետո, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Հիմնադրամի վարչությունը դիմել է Նիդերլանդների և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներին դրամահավաք կազմակերպելու և Երևան քաղաքի այս տարվա օգոստոսի 17-ից 24-ը ընկած ժամանակամիջոցին՝ Երևանի 2800-ամյա հոբելյանին ընդառաջ, հայկական զտարյուն գամփռի մի հուշարձան կանգնեցնի Հայաստանի մայրաքաղաքում:

Կազմակերպիչների կարծիքով` Երևանը լինելով աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից մեկը արժանի է, որ ունենա հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհի հպարտություն հանդիսացող Գամփռի հուշարձանը: Դեռ տարիներ առաջ միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել էր Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

Երևանի քաղաքապետարանի հետ այս նախագծի իրագործման դեպքում, արձանը կարող է տեղադրվել Երևանի զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող քաղաքի պուրակներից մեկում` Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում:Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի և այլ հուշաքանդակների հեղինակ Լևոն Թոքմաջյանի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Այն կձուլվի բրոնզից: Չափսերը լինելու են 1:1,3 մասշտաբով ՝ 160սմ x 100սմ x 40սմ չափսի: Պատվանդանի վրա փորագրված կլինի` «Ամստերդամի հայ համայնքից Երևան քաղաքին 2800-ամյա հոբելյանի առթիվ» գրությունը: Այն կարժենա 7000 եվրո:

Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցելու Երևանի 2800-ամյա հոբելյանի առիթով կանգնեցվելիք հայկական գամփռի հուշարձանի իրագործմանն օժանդակող Նվիրատվություններին: Հաշվեհամար՝ NL65 INGB 0008 1134 82, որպես հասցեատեր նշել Stichting Sint Grigor Narekatsi, իսկ որպես նշում՝ “Jerevan – 2800”.

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Մանրամասներն այստեղ.

______

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»


Առնչվող նյութեր
1. «Երեւանը երեւանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես քաղաքապետարանում
2. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
3. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
4. Հոլանդիա. Կյանքից հեռացավ պրոֆեսոր Մարտին Էլբակյանը
5. ԼԱՏՎԻԱ. Ռիգայում բացվեց Երեւանի այգի
6. ԵՐԵԻԱՆԻ 2798-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՒ. Սարգիս Ատամ
7. Հայրիկ Մուրադյանի անվան փողոց Երեւանում
8. Երևանում կայացավ «Փառքի ու խոնարհումի ապրիլ» համերգային երեկոն
9. Երևանում կայացավ «Համով հոտով Երևան» հերթական տոնածիսական փառատոնը
10. Երևանում բացվեց 10-րդ «Մանկության աշխարհ, EXPO 2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: