ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայեր» վավերագրական ֆիլմի շնորհանդես Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում

27 հոկտեմբերի, 2014 | 10:48

hayer film2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվեց «Հայեր» վավերագրական ֆիլմը, որը 2000 թվականին նկարահանել էր Վրաստանի Առաջին Ալիք հեռուստաընկերությունը Թենգիզ Մալանիայի և Թեմուր Լոմսաձեի «Դիասպորա» (Սփյուռք) նախագծով: Ֆիլմի ցուցադրումը նվիրված էր «Թբիլիսոբա» տոնին: Շնորհանդեսին ներկա էին նախագծի հեղինակ և ֆիլմի նկարահանող ռեժիսոր Թենգիզ Մալանիան և ֆիլմի մասնակից Գիվի Շահնազարը:

 

Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը ներկաներին տեղեկացնելով շուրջ 15 տարի առաջ նկարահանված ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու գաղափարի մասին, կարևորեց Վրաստանում հաստատված ժողովուրդների մշակույթն ու կենսակերպը միմյանց ծանոթացնելու և տարբեր ազգերի ավանդությունները և սովորությունները փոխադարձաբար հարգելու անհրաժեշտությունը:

 

Նկարահանող ռեժիսորը խոսելով նախագծի մասին, ընդգծեց, որ ըստ նախագծի երկու տարվա ընթացքում ֆիլմեր էին նկարահանվելու նաև մյուս համայնքների և այս քաղաքի զարգացման գործընթացում նրանց թողած հետքի մասին, սակայն խառը և դժվար ժամանակների պատճառով դադարեցվել է նախագծի իրականացումը:

 

Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի կարծիքով, «Հայեր» ֆիլմը կարելի էր նաև արդիականացնել և գոնե մասամբ ցույց տալ հայ ստեղծագործ մարդու դերը քաղաքի կառուցման և զարգացման գործում:

 

Ռեժիսոր Թենգիզ Մալանիան իր բարձր գնահատականը տվեց «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը, որտեղ կազմակերպված միջոցառումների հաճախակի հանդիսատեսն է ինքը և շնորհակալություն հայտնեց իր նկարահանած «Հայեր» վավերագրական ֆիլմը գոհունակությամբ ընդունելու համար:

 Առաջարկ եղավ կազմակերպել և օժանդակել Վրաստանում հայերի մասին լիարժեք վավերագրական ֆիլմ նկարահանելուն:


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
2. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
3. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը
4. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում
5. Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում
6. Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
7. Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը
8. Կերտենք ապագան՝ հարգելով անցյալի հիշատակները
9. Հակառակ ադրբեջանցիների ընդվզումների՝ Վիրահայոց կենտրոնը մեծ հանդիսավորությամբ նշեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները
10. Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: