ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերն ու Հայաստանը Վարշավայի դիվանագիտական բարեգործական տոնավաճառում

05 դեկտեմբերի, 2017 | 08:04

2017 թվականի դեկտեմբերի 3-ին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում կազմակերպել էր Ամանորին նվիրված հերթական 10-րդ բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառն անցկացվում է ԼՀ առաջին տիկնոջ՝ Ագատա Կարնհաուսեր-Դուդայի բարձր հովանու ներքո։

Տոնավաճառին մի քանի տաղավարներով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական հուշանվերներ, զարդեր, կոնյակներ, գինիներ, քաղցրավենիք, ավանդական ճաշատեսակներ։
Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունից հետո, շրջայցի ընթացքում Հայաստանի տաղավար է այցելել և գնումներ է կատարել նաև Լեհաստանի Առաջին տիկինը։

Հայաստանի տաղավարի ներկայացմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովում բնակվող հայազգի քանդակագործ Անի Մուրադյանը, «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայկական ավանդական զարդանխշերով գոտիների արտադրությամբ զբաղվող Պժեմիսլավ Զամվրիցկին, Վարշավայի և Լեգիոնովոյի հայկական ռեստորանները և այլն։
Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում հայկական երգերի կատարումներով հանդես եկան Վարշավայում բնակվող հայազգի երգիչներ Արթուր Գյուրջյանը, Սոնա Մաթևոսյանը և Նոէլ Մարտիրոսյանը:
Բարեգործական տոնավաճառի հասույթը փոխանցվելու է Լեհաստանում գործող մի շարք բարեգործական, հասարակական և կրթական կազմակերպություններին:


Առնչվող նյութեր
1. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
8. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: