ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում

28 հոկտեմբերի, 2017 | 16:30

Հոկտեմբերի 25-ին Պրահայի  Դոմինիկյանների Սուրբ Յիլիի եկեղեցուն կից գիտամշակութային սրահում տեղի ունեցավ Միխալ Ռոուտիլի, Պետրա Կոշտալովայի եւ Պետր Նովակի ,,Քրիստոնյաների աղետը,,/Katastrofa křesťanů/ աշխատության շնորհանդեսը եւ աշխատությանը նվիրված ,,Օսմանյան կայսրության վերջը եւ կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը,, թեմայով  զրույց-բանավեճը։ Գիրքը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1914-1923թթ-ին հայերի, ասորիների եւ հույների բնաջնջմանը։

Երեկոն վարում էր Լուկաշ Նոսեկը, ով նախքան գրքի հեղինակներին ձայն տալը, նշեց,թե գիրքը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին է, այլեւ այն բոլոր քրիստոնյաների, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվել են վայրագությունների։ Այդ իմաստով, նրա կարծիքով գիրքն ընթերցելիս ակամայից հիշել է այսօր Մերձավոր Արեւելքում տիրող վիճակը եւ քրիստոնյաների դեմ շարունակվող ոտնձգությունները։

,,Պատմությունը կարծես կրկնվում է, -ասաց նա, եւ նշեց նաեւ գրքի մի այլ առավելություն, որ այն լի է լուսանկարներով եւ հոյակապ քարտեզներով։ ,,Սա ոչ թե մահվան կամ տեռորի մասին գիրք է, այլ հաղթանակի եւ ուրախության, որն ավելի մեծ ուժ է, քան մահը,,- ասաց բանախոսը։ Այնուհետեւ գրքի հիմնական հեղինակը՝ Միխալ Ռոուտիլը տեսաշարի օգնությամբ մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության իրականացման պատճառներին, դրա աշխարհագրությանը, զոհերի թվին, նշելով, որ այդ տարիներին Օսմանյան կայսրությունում ապրել է 1.5-2 .2 միլիոն հայ։ Ավելի հակիրճ ներկայացրեց հույների եւ ասորիների ցեղասպանությունը, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին։ Այս խնդրում նրան օգնեց նաեւ գրքի համահեղինակներից, թուրքագետ Պետր Նովակը եւ թուրքագետ Կատերինա Վիտեյցկովան։

Գիրքն իր տեսակի մեջ լուրջ ներդրում է Չեխիայում ցեղասպանությունների ուսումնասիրման ոլորտում, այն ունի օգտագործված գրականության բավականին պատկառելի ցանկ եւ հղումներ, եւ օգտակար կլինի հայերի եւ այլ ազգերի ցեղասպանությունները ուսումնասիրող ոչ միայն գիտնականների, այլեւ ուսանողների եւ ավագ դասարանների աշակերտների համար։

Գիրքը հրատարակել է Pavel Mervart  հրատարակչությունը՝ Չեխիայի մշակույթի պետական հիմնադրամի աջակցությամբ։

Ցանկացողները այն կարող են պատվիրել հրատարակչության կայքէջում՝ pavelmervart.cz կամ kosmas.cz համացանցային գրախանութում։

http://pavelmervart.cz/kosik/

Գրքի արժեքը՝ 539 կրոն, փոստով ուղարկելն՝ անվճար։


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: