ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

10 դեկտեմբերի, 2017 | 18:01

Դեկտեմբերի 8-ին կրկին լեփ-լեցուն էր «Նարեկացի» արվեստի միությունն,որտեղ տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը:

1410թ. հուլիսի 15-ին միացյալ լեհ-լիտվական բանակը ջախջախեց Տևտոնական միաբանության զորքը:  Այդ առասպելական հաղթանակը զգալի փոփոխություններ մտցրեց համաեվրոպական և հատկապես սլավոնների պատմության մեջ: Վճռորոշ ճակատամարտը տեղի ունեցավ ժամանակակից Լեհաստանի տարածքում, Գրյունվալդ գյուղի մոտ: Միացյալ լեհ-լիտվական բանակում, լեհերից ու լիտվացիներից բացի, կողքի կողքի մարտնչել են ուկրաինացիներ, բելառուսներ, ռուսներ, չեխեր, հայեր, ինչպես նաև թաթարներ: Ժողովրդների նման ներկայության պատճառով այդ ճակատամարտը կոչում են «ժողովրդների ճակատամարտ»:  Հայերը նույնպես մասնակցել են Գրյունվարդի ճակատամարտին, քանի որ այդ ժամանակ Լեհաստանը եղել է գաղթօջախ:

Այսպիսով՝երբ Եվրոպայի սրտում ստեղծվեց հատուկ միություն, որը բաղկացած էր ազգերից, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր պաշտպանել իր անկախությունը, ազատությունն ու ամենակարևորը՝արժանապատվությունը, նրանց թվում էին նաև հեռավոր Հայաստանից եկած հայերը, ովքեր բիբլիական փրկության սարի՝Արարատի հետնորդներն էին։ Եվ ահա այս պատմական իրողությունը հաշվի առնելով, ինչպես նաև Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակի ձևավորման, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանությունը միացել է «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսի կազմակերպման գործին, որի նախաձեռնողն է Երևանում Լեհաստանի դեսպանության ռազմական կցորդը:

Ծրագիրը ծնունդ է առել Լեհաստանում հայկական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին  հայկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Մաչեյ Բոհոշևիչը և փոխնախագահ Մարտա Աքսենտովիչ-Բոհոշևիչը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ՀՀ պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում լեհական համայնքի անդամները:

Ցուցահանդեսի բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն, ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսն ու կազմակերպիչներին՝հույս հայտնելով, որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակելի,զարգացնելու համար երկու ժողովուրդների դիվանագիտական, մշակութային սերտ կապերը։

Ելույթներով հանդես եկան հայ ջութակահար, երաժշտական, հասարակական գործիչ, դիրիժոր Դանիել Երաժիշտը,Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան գործերի հավատարմատար Մարեկ Ռեշուտան և այլք։ Իսկ վերջում ամփոփիչ ու շնորհակալական խոսքով հանդես եկավ հայկական հիմնադրամի փոխնախագահ Մարտա Աքսենտովիչ-Բոհոշևիչն,ով իր երախտագիտությունը հայտնեց բոլոր մասնակիցներից, կազմակերպիչներից ու ներկաներից,հույս հայտնելով,որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի՝սերտացնելու հայ-լեհական դարավոր դիվանագիտական հարաբերությունները։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Համեղ լավաշ Լեհաստանից
2. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
3. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
4. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
5. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
6. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
7. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
8. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
9. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
10. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: