ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերը Կանադայում.հարցազրույց Արա Պապյանի հետ

06 հունիսի, 2016 | 13:34

20160427_185005Այսօր Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ , ¨ Կանադայում Հայաստանի  2000-2006թթ դեսպան Արա Պապյանի  ծննդյան 55 ամյակն է։ Ներկայացնում ենք Գարիկ Ավետիսյանի հարցազրույցը՝ նվիրված կանադահայ համայնքին։ 

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի վերջից,երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950-1960-ական թվականներին եւ Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին:Ներկայումս Կանադայում ապրում է 80-100 հազար հայ` հիմնականում Մոնրեալում, Տորոնտոյում,Վանկուվերում,Համիլտոնում, Օտտավայում եւ այլուր:Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա ,Արարատ” ֆիլմը: Գործում են հայ առաքելական , կաթոլիկ , ավետարանական  եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր (,Ապագա ,Հորիզոն) ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ:

ara papyan–Մի քանի խոսքով ներկայացրեք գաղութի պատմությունը:

-Կանադայի հայ համայնքը համեմատաբար նոր է ձեւավորվել՝  19-րդ դարի կեսերից:Առաջին հայը ապրել է  1860-ական թթ. -ին Պորտ-Տոպ քաղաքում: Անունը եղել է Կարապետ Ներկարարյան: Որպես համայնք ձեւավորվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես, երբ  Միջին Արեւելքում սկսեցին համայնքները կազմալուծվել:Օրինակ 50-ականների վերջից, եգիպտահայերը եկան,այսինքն այդ ալիքներով էին գալիս:Ապա դրան հաջորդեցին արաբական աշխարհից`Իրաքից, 70-ական թթ արդեն Լիբանանից,հետո իրանահայ համայնքը, մի փոքր հատված եկել է Միացյալ Նահանգներից։ Այսինքն Կանադայում ալիք-ալիք են եկել :Ցեղասպանությունից հետո մի փոքր խումբ՝ ընդհանուր առմամբ մոտ 200 երեխա, տեղափոխվել են Կանադա բարեգործական տարբեր ընկերությունների կողմից եւ որդեգրվել են, պահվել են այնտեղ այսպես կոչված «Ջորջ թաուն բոյզ»` Ջորջ թաունի տղաներ անունով եւ անցյալ տարի այդ գյուղատնտեսական ֆերմաներում, որտեղ որ իրենք աշխատել են, դրվեց համապատասխան հուշատախտակ:

–Ներկայումս ինչպիսի՞ խնդիրներ ունի համայնքը: 

-Համայնքն ունի նույն խնդիրները, ինչ որ մնացած հայ համայնքները: Դա հայապահպանման խնդիրն է, որովհետեւ եթե առաջին սերունդը գալով Միջին Արեւելքից հայախոս է եւ հայկական դպրոցներ է ավարտել,ապա այնտեղ ծնվածներն առանձնապես լեզվին չեն տիրապետում,թեեւ ե՜ւ Մոնրեալում, ե՜ւ Կանադայում կան ամենօրյա վարժարաններ, ինչպես նաեւ կիրակնօրյա դպրոցներ,  չնայած դա գաղութի երեխաների մի հատվածին է ընդգրկում։  Մյուսն այն է, որ այդ հայկական Կոյու վարժարանները այդպես կոչվում են էությամբ, իսկ մեր պատկերացմամբ հայկական չեն: Այսինքն դասավանդումն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով է, հայերենը առարկաներից մեկն է,այսինքն՝ հայերեն,հայ ժողովրդի պատմություն, կրոն, դրանք են, որ հայերենով են: Մնացած բոլոր առարկաներն անգլերեն կամ ֆրանսերեն են, որովհետեւ դպրոցը պետք է ապահովի ընդհանուր կանադական կրթություն:Բացի այդ,  հայերը ավելի սփռված են ապրում ավելի մեծ քաղաքներում, բնականաբար իրար հետ շփումն էլ ավելի կրճատվում է: Մյուս խնդիրն էլ այն է, որ Միջին Արեւելքի մեջ հայերն ուզեն թե չուզեն պետք է ավելի համախմբված լինեն, որովհետեւ իսլամական միջավայրը իրենց մեկուսի է պահում, բայց Կանադայում այդպես չի, որը հանգեցնում է բավականին մեծ թվով խառն ամուսնությունների՝ այդտեղից  բխող հետեւանքներով: Մեկ այլ խնդիրը՝ որ Կանադան Հայաստանում չունի դեսպանատուն, ի տարբերություն այլ երկրների, որոնք հսկայական գործ են անում:Կանադայի պարագայում անում է Հայաստանի դեսպանատունը, բնականաբար համայնքի աջակցությամբ եւ այլն: Այստեղ ունենք պատվո հյուպատոս, ով զբավում է ներկայացուցչական գործունեությամբ:

–Իսկ ի՞նչ կպատմեք հայապահպան գործունեության մասին:

ara papyan canada

-Հիմնական հայապահպանման գործոնը դպրոցն ու եկեղեցին են: Տորոնտոյում եւ Մոնրեալում հանրակրթական ու միջնակարգ դպրոցն է:Կանադայում գործում են 2 հայկական թեմ՝ առաքելական եկեղեցու եւ Էջմիածնական եւ Անթիլիասական:Այսինքն թեմերը կան,որովհետեւ ըստ էության բոլորը ձեւաորվել է այդ ձեւով: Եթե Սիրիայից եւ Լիբանանից են գաղթել, նրանք էլ՝ որպես Կիլիկիո կաթողիկոսության պատկան եկեղեցի այդտեղ իրենցը ստեղծել են: Դա որոշակի խնդիր է ստեղծում, որովհետեւ ստացվում է, որ առաքելականները զուգահեռ կառույցներ են կամ զույգ առաջնորդ, որը հսկայական ծախս է: Երբ որ մենք խոսում ենք հայապահպանության ու եկեղեցու մասին,հաճախ մոռանում ենք,որ դա մեծ ծախս է պահանջում: Բացի այդ համայնքում տպագրվում է 2 շաբաթաթերթ`«Հորիզոնը»,որը դաշնակցության օրգանն է եւ «Ապագան», որը ռամկավարներինն է: Մի նպաստավոր զարգացում է եղել վերջերս, որ հայկական հեռուստատեսության հաղորդումները այնտեղ ընդունելի են, եթե ունեն համապատասխան արբանյակներ, դիտում են։ Բացի այդ կանադական կառավարությունը ,որը խրախուսում է բազմամշակութային զարգացումը ,ինքը՝ բոլոր ազգային փոքրամասնություններին,այդ թվում նաեւ հայերին, տալիս է որոշակի հեռուստաժամ: Հեռուստաժամ  կա Տորոնտոյում եւ Մոնրեալում,եւ անգամ Օտտավայում,որտեղ հայ համայնքներն կան: Որոշ ազգանպաստ գործունեություն կարելի է համարել,որ աշակերտներին՝ հատկապես ավարտական կամ նախաավարտական դասարանների, ամառները բերում են Հայաստան, որը կարեւոր է, որովհետեւ, երբ  ընդունվեն համալսարան կամ  աշխատանքի անցնեն, շատ ավելի ժամանակ չեն ունենալու ճամփորդելու։ Սա գոնե, որպես առաջին այցելություն մնում է նրանց հիշողության մեջ, բացի այդ էլ երիտասարդները բնականաբար ավելի լավ տպավորություն են ստանում,  քան առանձին գալուց:

–Որքա՞ն հաճախակի եք հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք:

-Ես դեսպան էի 2000-2006թթ, հիմա դեսպան չեմ: Այն ժամանակ, երբ որ դեսպան էի շատ հաճախ էի հանդիպում:Այսինքն գրեթե ամեն շաբաթ- կիրակի հանդիպումներ կային, որովհետեւ համայնքը մեծ է: Մեծ ասելով,  նկատի ունեմ սփռված է,ոչ թե թվով է մեծ: Ունի բազմաթիվ կազմակերպություններ` սկսած քաղաքականից մինչեւ մշակութային, այսինքն Հայկական բարեգործական ընդհանուր միություն եւ այլն: Եվ յուրաքանչյուրն էլ,որ տարին մեկ անգամ միջոցառում է կազմակերպում,ստացվում է, որ այդ 52 շաբաթվա վրա համարյա զբաղված ես:Բացի այդ տեղի են ունենում մի շարք միջոցառումների կուտակումներ: Օրինակ՝  հատկապես ապրիլ ամսին ցեղասպանության նվիրված միջոցառումների շարք է տեղի ունենում եւ սեպտեմբերին՝ կապված Հայաստանի անկախության հետ,ինչպես նաեւ մայիսին,որն ավելի շատ մայիսյան տոների հետ:

–Իսկ հիմնականում ու՞մ հետ է համագործակցում համայնքը:

-Համագործակցում է տնտեսական ոլորտում ազդեցիկ  շատ մարդկանց հետ, ինչպես նաեւ  քաղաքական: Մեր քաշը Կանադայում կապված է տեղական հայկական համայնքի հետ: Եթե համայնքը չլիներ, ապա կարող եմ ասել, որ մենք կանադացիների համար որեւէ հետաքրքրություն չենք ներկայացնում: Իրենք ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական շահ ունեն: Կամ եթե Կանադա-Հայաստան ինչ որ բիզնես էլ անգամ ծավալվում է , դրանք կամ հայերի միջոցով է սկսվել, այսինքն՝ մի տեղ մի հայ է աշխատում կամ հայ է սկսել: Հակառակ դեպքում այն չէր կարող լինել, քանի որ Հայաստանը շատ հեռու է Կանադայից, Հայաստանի շուկան շատ փոքր է: Համայնքի դերը վճռորոշ է այս ամենի մեջ:

–Ներկայումս քանի հայ ընտանիք է ապրում Կանադայում:

-Սա դժվար է ասել, քանի որ, եթե համայնքին հարցնեք՝ կասեն, որ մոտ 100 հազար հայ է ապրում: Պաշտոնական տվյալները դրա կեսն են,որովհետեւ հաշվարկի տարբեր ձեւեր կան:Հիմա այն մարդը, ով Սիրիայից, Լիբանանից գնում է Կանադա, դա համարում են ներգաղթ, այսինքն բուն հայ համարում են, ովքեր Հայաստանից են գնացել: Մի հաշվարկի ձեւ կա,որ կանադական պետությունը հաշվում է,որ հարցնում է՝ թե տանը ինչ լեզվով եք խոսում: Այսինքն,որ մոտ 40-50հզ մարդ կա, որ նշում են հայերենը, իսկ մարդիկ կան,որ հայերեն չեն խոսում: Այսինքն ռեալ թիվը եթե հաշվենք 70 հազար հայ կա,որովհետեւ այդտեղ հայեր կան ե՜ւ Հայաստանից, ե՜ւ Ռուսաստանից: Հետեւաբար այդտեղ համայնքը շատ խայտաբղետ եւ նոր է, որովհետեւ առաջին սերնդի միջին արեւելքցիներ կան, դրա համար ինքը շատ հայախոս է քան՝ ամերիկահայ շատ հայեր:

–Քանի որ 2000-2006թթ դուք եղել եք Կանադայում ՀՀ դեսպան,  ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու եւ սերտացնելու հայ–կանադական հարաբերությունները եւ ինչպիսի՞ բացթողումներ են եղել,որ պետք է լրացվեն:

-Բնականաբար դեսպանության դերը այդտեղ փոքր է:Բուն դերը երկիրն է: Երկիրը պետք է լինի գրավիչ, որպեսզի հարաբերությունները զարգանան: Եթե երկիրը գրավիչ չի, դեսպանատունը ոչինչ չի կարող անել: Դեսպանատունը երկրի իմիջի «վաճառականն» է: Ցանկացած երկիր հարաբերություններ է ունենում, եթե երկրում կան պայմաններ: Դեսպանությունը ոչինչ չի կարող անել, միայն կարող է քաղաքական հարաբերություններ զարգացնել: Այսինքն, ամեն տարի Հայաստանից էինք մենք կառավարական պատվիրակություն տանում Կանադա եւ Կանադայից բերում այստեղ՝ առանց բյուջեից մի ցենտ ծախսելու: Ամեն ինչ արվում էր համայնքի միջոցներով: Դա կարելի է անել,իսկ եթե հարաբերությունները պետք է խորանան՝ դա դեսպանատան իրավասությունից դուրս է:

–Շատ ազգեր կամ էթնոխմբեր, ովքեր սկսում են բնակվել որեւէ երկրում, ընդունում են այդ երկրի պայմաններն ու սովորույթները, Կանադայի հայերի պարագայում ի՞նչ կասեք:

–Բնական է,որ ամեն մարդ բնակվում է որեւէ երկրում, դառնում է այդ երկրի նման: Երեխաները, երբ որ ծնվում են ու մեծանում են, դառնում են կանադացի, հետո նոր հայ, քանի որ իրենք լեզվին չեն տիրապետում: Խնդիրը հետեւյալն է,որ մենք պետք է փորձենք այդ մարդկանց գոնե կապել հայության հետ, հայկական դպրոցի դերը կա, Հայաստան բերելու դերը կա,հայ եկեղեցու դերը կա:

Գարիկ Ավետիսյան 


Առնչվող նյութեր
1. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
2. Ատոմ Եղոյեան արժանացած է Գանատայի Ազգային շքանշանի բարձրագոյն տիտղոսին
3. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում
4. Տորոնտո. Ավարտվեց «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ կինոփառատոնը
5. Համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մոնրեալի փառատոնում։
6. Ղարաբաղի կարգավիճակը՝ անկախություն, թե միացում Հայաստանին. կրկին քաղաքագիտական բանավեճ
7. Կանադա. Սենթ Քեթրինզում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
8. ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը
9. Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը
10. Ցեղասպանության 100- ամյակին ձոնված «Սուրբ պատարագն» առաջին անգամ կսփռվի համացանցով՝ www.sourphagop.net կայքէջով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: