ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում

24 հոկտեմբերի, 2017 | 09:08

Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն հոկտեմբերի 23-ի  գիշերը վերադարձան Երեւան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։

Մեր հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ընդհանուր առմամբ նվաճեցին 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե: Խմբակային հաշվարկով Հայաստանի հավաքականը առաջին տեղում է։

«Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները, մարզասերներ:

«Մեր մարզիկների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում եւ մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել եւս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները:

Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում  սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում նոր հաղթանակներ։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Գագիկ Ծառուկյանը Պրահայում մասնակցել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր ասամբլեային
2. Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն՝ նոր ռեկորդով. 5-րդը Հայաստանից
3. Եվրոպայի երեք հայ չեմպիոն ծանրամարտում. Կարուշ Ղուկասյան, Սոնա Պողոսյան, Անդրանիկ Կարապետյան
4. Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
5. Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն
6. Էրիկ Աղաթելյանը՝ արծաթե մեդալակիր
7. Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
8. 13-ամյա Արթուր Սարկիսյանը՝ ըմբշամարտի Չեխիայի չեմպիոն
9. Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
10. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: