ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերը՝ Կալիֆոռնիայից և Երևանից, կմասնակցեն Վաշինգտոնի Սմիթսոնյան Փառատոնին

04 հուլիսի, 2016 | 17:53

 

Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից  ամեն տարի անցկացվող Folklife`ազգային կյանք, փառատոնին այս տարի հանդես կգան հայ երաժիշտներ Հայաստանից և  Կալիֆոռնիայից՝ ներկայացնելով  էթնիկ երգարվեստ՝ ժամանակակից նորարարական հնչյունային ձևավորմամբ։  Կալիֆոռնայի հայ արվեստագետներն իրենց խումբն անվանել են “Հայկական հանրային ռադիո”, իսկ Հայաստանից նրանց միացող Թումոյի աշակերտներից կազմված խումբը կոչվում է “ԹմբաԹա”՝ հայկական երաժշտության հնչյունների նմանությամբ։

TmbaTa Photo courtesy of Tumo Center for Creative Technologies

TmbaTa Photo courtesy of Tumo Center for Creative Technologies

«Հայկական հանրային ռադիոն» կամուրջ է կառուցում ժամանակակից և հայկական ժողովրդական երաժշտությունների ոճերի միջև՝ նոր հեռանկար ստեղծելով հայկական ժողովրդական երաժշտության համար, որը  կարողացել է դիմակայել ժամանակի փորձությանը: Լոս Անջելեսում հիմադրված Ակուստիկ տրիոն ստանձնել է իրենց համայնքներում այս երգերը վերակենդանացնելու և ավելի լայն լսարանին ներկայացնելու  պարտավորությունը, նշված է Սմիթսոնյան ինստիտուտի կայքէջում։ ( #MyArmenia, @smithsonianfolklifefestival )

Խմբի անդամները, Արևմտյան Հայաստանից մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, Սիրիա և Լիբանան արտագաղթած հայ ընտանիքների երեխաներ են, ովքեր մեծացել են Կալիֆոռնիայում:  Ապրելով երաժշտական առումով աշխույժ հայկական Սփույռքում՝ այս արվեստագետները վերարտադրում են իրենց մանկության հայկական մեղեդիներն առավել նորարարական, ժամանակակից ու խանդավառ ոճով, ինչն իր մեջ նաև կրում է իր ժողովրդի բազմասերունդ բողոքը: Հայկական «Հանրային ռադիոն» իր մշակումները կատարում է ժանրային խառնուրդով, և բոլոր երգերը միայն հայերեն են՝ իրենց մայրենի լեզվով։

Ryan Demirjian, Saro Koujakian, and Mher Ajamian of Armenian Public Radio in Los Angeles. Photo courtesy of the artists

Ryan Demirjian, Saro Koujakian, and Mher Ajamian of Armenian Public Radio in Los Angeles. Photo courtesy of the artists

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» My Armenia ծրագրի աջակցությամբ,  Վաշինգտոն են մեկնելու նաև Երևանի ԹՈՒՄՈ-ի երաժշտական ծրագրերից մեկի՝ երիտասարդական ժողովրդական ռոկ խմբի ԹմբաԹայի անդամները։ Փառատոնի որոշ ներկայացումների ժամանակ, հուլիսի 7-ին եւ 8-ին,  «Հայկական Հանրային ռադիոյին» կմիանան թումոյականները՝  ,,Բամբիռ,, խմբից Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Նրանք կատարում են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա  ստեղծված օրիգինալ ստեղծագործություններ՝ համադրված ռոքի և փորձարարական (էքսպերիմենտալ) երաժշտության հետ: Խումբը բաղկացած է 30 դեռահասներից, ովքեր սովորում են երաժշտության մշակման բոլոր փուլերը, ներառյալ կատարումը, ձայնագրումը, համադրումն ու կատարելագործումը:

Աղբյուր՝ #MyArmenia, @smithsonianfolklifefestival

Լուսանկարները՝ http://www.festival.si.edun


Առնչվող նյութեր
1. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
2. Վարչապետն Արցախում
3. Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ
4. Անահիտ Պարզյանը Չինաստանի Նանջինգի համալսարանում ներկայացրել է ԱՄՆ-ի կիբերանվտանգության վերաբերյալ իր հետազոտությունը
5. «Հայկական գիտատեղեկատվական հանգույցի»ն մասնակցեք Ձեր տեղեկատվությամբ
6. Չինաստանում մեկնարկել է Սևադա Գրիգորյանի ,,Դեպի լույս,, անհատական ցուցահանդեսը
7. Կարո Փայլան. Հարձակվել են, քանի որ հայ եմ (Տեսանյութ)
8. Նիդերլանդների Համագործակցող Հայկական Կազմակերպությունները կառավարությունից պահանջում են հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու Թուրք-ազերիական քաղաքականության դեմ
9. Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը
10. ՀՈՒՅՆ, ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: