ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայելիներ»-Ցեղասպանության 98-ամյակին նվիված թատերական ներկայացում Աթենքում

01 մայիսի, 2013 | 20:26

ԱԹԵՆՔ. –  «Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանդ Մարգարյանի «Հայելիներ» ստեղծագործությունը: Բեմականացում նվիված էր՝ Օնիկ Խաչատությանի հիշատակին:

Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված այս բեմականացումը հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց Հայկական 1915–ը:

«Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վերջին երկու տարիների և 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացավ «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

«Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաև հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր:

«Հայաստան» լրատու ցանց

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: