ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայացք Իրանից. Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերությունները վարչապետի այցի նախօրեին

09 հոկտեմբերի, 2017 | 17:13

ԱՅՑ՝ ՅՕԳՈՒՏ ԵՐԿԿՈՂՄ ԵՒ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Պաշտօնապէս թէ՛ անպաշտօն մշտապէս յայտարարւել ու բարձրաձայնւել է Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների՝ քաղաքական փոխյարաբերութիւններին անհամաչափ լինելու հանգամանքի մասին: Թէեւ նախորդիւ երկուստեք ջանքեր են ի գործ դրւել կարգաւորելու նշեալ անհամաչափութիւնը, սակայն, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեանը թէկուզ կարճատեւ, բայց անցնող մէկամեայ ժամանակահատւածում յաջողւել է երկու բարեկամ ժողովուրդների ազգային-պետական շահերից բխող՝ առեւտրա-տնտեսական կապերը զարգացնելու հաշւին երկարատեւ սպասումները գործադրական փուլ թեւակոխել…:

Արեւելեան ու արեւմտեան հարեւան երկրների կողմից տնտեսական մեկուսացւածութեան ենթարկւած Հայաստանի համար Իրանի հետ ռազմավարական նշանակութեան փոխյարաբերութիւնների երկկողմ առարկայական ու անմիջական ցուցանիշ է հէնց օրերս Վանաձորում իրանական առեւտրա-տնտեսական խոշոր ընկերութեան պատկառելի ներդրումը, որպէս խոստմնալի գործարք: Սա ինքնին ապացոյցն է նրա, որ մինչ այժմ կնքւած ու ծրագրաւորւած միջպետական թէ՛ մասնաւոր հարթութիւնների գործարքների կենսագործմանը աւելի արագընթաց եղանակ է հաղորդւելու, ասենք, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ այլ բնագաւառների մասշտաբներով:

Ռազմավարական գերկարեւոր նշանակութեամբ՝ Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւններն կարող են օժտւել այն ներուժ կարողականութիւններով, որոնցով ի զօրու են ձեւաւորել նաեւ ու մանաւանդ բազմակողմ տնտեսական կապեր՝ համապատասխան բազմամիլիոն շուկայի առկայութեամբ: Այս հարցում, սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ԵԱՏՄ-ի անդամ բացառիկ հնարաւորութիւն ունի հանդիսանալու հարթակ-կամուրջ՝ ներգրաւելու համար իրանական առեւտրա-տնտեսական ներուժը տւեալ տարածաշրջանի վիթխարի շուկաներում…:

Ահաւասիկ, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

 

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դերենիկ Մելիքեան


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Ուժի մեջ է մտնում նոր խորհրդարանական համակարգը. Դերենիկ Մելիքյանի մտորումները
7. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
8. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
9. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
10. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: