ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստան-Սփիւռք 6-րդ համագումար. Փոխադարձ վստահութեան տագնապ- Կարծիք Փարիզից

06 սեպտեմբերի, 2017 | 21:38

,,Նոր Յառաջ,,ի խմբագրական

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք 6-րդ համագումարը պիտի կայանայ Սեպտեմբեր 18-էն 20, միաժամանակ պիտի յայտարարուի Համազգային խորհուրդի կազմութիւնը։

Համաժողովին խորագիրը արդէն կ՚արտայայտէ մեծ տագնապ մը, որ անկախութենէն ի վեր դամոկլեան սուրի նման կախուած է Հայութեան գլխուն՝ իշխանութեան հանդէպ վստահութիւնը։ Ինչպէ՞ս Սփիւռքը հաստատէ փոխադարձ վստահելի կապեր իշխանութեան հետ, որ չի վայելեր իր իսկ ժողովուրդին վստահութիւնը։

Սփիւռքահայութիւնը անմասն չէ Հայաստանի ժողովուրդէն, կան ներթափանցումներ՝ երկիրը լքած Հայաստանցիները մաս կը կազմեն Սփիւռքահայութեան եւ փոխադարձաբար՝ Հայաստան հաստատուած Սփիւռքահայեր։
Անկախութեան 26 տարիներու ընթացքին տեղի ունեցած Հայաստան-Սփիւռք 5 համաժողովները յատկանշական արդիւնքներ չեն տուած։ Յիշատակելի են՝ երկ-
քաղաքացիութեան հաստատումը, Սփիւռքի նախարարութեան ստեղծումը եւ Սփիւռքահայութեան՝ Ցեղասպանութեան ճանաչման արշաւներուն Հայաստանի արտաքին քաղաքականութեան ընձեռած նեցուկը։
Ամենէն կարեւոր կառոյցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծուած է 1992-ին՝ նախքան Հայաստան-Սփիւռք համաժողովները. ան անկախութեան սկզբնական շրջանին հանդիսացաւ կարեւոր հաստատութիւն մը նիւթապէս օժանդակելու հայրենիքին, որ կը դիմագրաւէր բազմաթիւ հարցեր՝ սովետական վարչակարգի փլուզումէն յառաջացած տնտեսական եւ ընկերային խնդիրները, երկրաշարժը եւ Ազէրպայճանի հետ պատերազմը։ Անկէ ետք այդ նոյն հոգեբանութեամբ զարգացած են Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները՝ Սփիւռքէն նիւթական օժանդակութիւն՝ ազգասիրական զգացումները բաւարարելու դիմաց, կա՛մ ալ տնտեսական ներդրումներու խրախուսում օլիկարխներու սեփականացուցած տնտեսական բնագաւառներէն դուրս։
Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումը անկախութեան 26 տարիներու ընթացքին ապահոված են ծրագրային նպաստները եւ վարկերը օտար պետութիւններու, որոնք պայմանաւորած են օժանդակութիւնը օրէնսդրական եւ քաղաքական դաշտի բարեկարգումներով։

Դժբախտաբար, Սփիւռքը դեր չէ ունեցած Հայաստանի պետական համակարգի զարգացման մէջ։ Ընդհակառակն, ան հարկադրաբար նեցուկ կանգնած է իշխող համակարգին, որ անմտօրէն եւ ագահօրէն յափշտակած է երկրին հարստութիւնը եւ թշուառացուցած՝ ժողովուրդը, ի վնաս Հայաստանի անկախութեան եւ հզօրացման։ 
Համահայկական խորհուրդը պիտի ըլլայ 6-րդ համագումարին խորհրդանշական ձեռքբերումը, որ սակայն, մինչ այժմ, բացի շահագրգիռ կողմերէն, գոնէ Սփիւռքի մէջ ոչ մէկ խանդավառութիւն ստեղծած է։ Ֆրանսահայութիւնը ունի փորձը Ֆրանսայի սահմաններէն ներս համահայկական կառոյցի մը՝ Ֆրանսահայ ընկերակցութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) ստեղծման, որ կը տառապի ներկայացուցչականութեան պակասէ, տնտեսական յենակի բացակայութենէ։

Ան փորձեց բարեկարգել ինքզինք ժողովրդավարական կառոյց մը ստեղծելու նպատակով, չյաջողեցաւ։
Դեռ յայտնի չէ, թէ ի՞նչ դերակատարութիւն պիտի ունենայ ապագայ Համահայկական խորհուրդը, որո՞նք պիտի ըլլան նպատակները, ինչպիսի՞ ներկայացուցչական կազմով։ Դատելով մինչեւ այժմ կեանքի կոչուած Հայաստան-Սփիւռք կառոյցներու կազմութենէն եւ գործելաոճէն, եւ Հայաստանի մէջ տիրող ժողովրդավարական կարգերու պակասէն, Համահայկական խորհուրդն ալ պիտի ունենայ ձեւական իմաստ, գոնէ սկզբնական շրջանին, մինչեւ որ մտայնութիւնները, հոգեբանութիւնները յեղաշրջուին։
Ժ.Չ. 

«Նոր Յառաջ» երկօրեայի Սեպտեմբեր 7-ի թիւին

Փարիզ


Առնչվող նյութեր
1. Սփիւռքեան հայացք ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեան վրայ. Երվանդ Ազատեան
2. ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Վարչապետը ցանկանում է, որ սփյուռքահայերը մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին
4. Եվրոպահայերի համագումարը՝ իշխանությունների նկատմամբ վստահության եւ անվստահության մասին
5. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
6. Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
7. Արամ Ա կաթողիկոս. ,,Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի,,
8. Հայաստանի նախագահը առաջարկել է քննարկել «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը
9. Գարո Փալյանին ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը
10. Միասնականությունը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթե Հայաստան-Սփյուռքի միջեւ չգոյանա ու չկայանա փոխադարձ վստահություն.Դերենիկ Մելիքյան/Իրան/

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: