ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

“Հայաստան պէտք է յստակ որոշէ, թէ ի՛նչ դեր կ՚ուզէ խաղալ՝ թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական համապատկերին մէջ”. Ուիլէմ վան տեր Կեսթ

22 դեկտեմբերի, 2012 | 10:25

ՓԱՐԻԶ. – «Նոր Յառաջ»ն իր դեկտեմբեր 22ի համարում գրում է.- Եւրոպական Միութեան Հայաստանի խորհրդատու խումբի (ԵՄԽԽ) ղեկավար Ուիլէմ վան տեր Կեսթ, Դեկտեմբեր 18ին, Երեւանի մէջ հանդիպում ունեցած է լրագրողներու հետ։ ԵՄԽԽ-ի ղեկավարը, ամփոփելով 2012ին Հայաստանի մէջ ԵՄ-ի գործունէութիւնը, ըսած է, որ մինչեւ 2012ի վերջաւորութիւնը պիտի ստորագրուի ՀՀ-ԵՄ յարաբերակցման համաձայնագիրը, եւ ատոր շրջանակներուն մէջ Հայաստան պիտի վերադարձուին ԵՄ-ի մէջ ապօրինի բնակութիւն հաստատած ՀՀ քաղաքացիները։ Վան տեր Կեսթ կարեւոր նկատած է ԵՄ երկիրներ մուտքի այցագրային ընթացակարգի դիւրացման վերաբերեալ համաձայնագրին ստորագրումը, ինչպէս նաեւ Հայաստանի կառավարութեան հետ արդարադատութեան թղթածրարին մշակումը, որուն նպատակն է՝ բարելաւել իրաւունքի գերակայութիւնը եւ դատական համակարգի անկախութիւնը։ Արդէն իսկ այցագրային ընթացակարգի դիւրացման պայմանագրով կը նախատեսուի կէտ մը՝ ապօրինի բնակութիւն հաստատածներուն վերընդունման մասին։

Վան տեր Կեսթի համաձայն՝ յարաբերակցման ծրագրին 15 գլուխներէն երկուքը արդէն իրագործուած են. ան յոյս յայտնած է, որ միւս 13 գլուխները կ՚իրագործուին 2013ին։ Այն հարցումին, թէ արդեօ՞ք Ռուսաստան-Պելառուս-Ղազախստան մաքսային միութեան Հայաստանի միացումը պիտի խոչընդոտէ Եւրոպական համարկումը, ԵՄԽԽ-ի ղեկավարը պատասխանած է, որ այդ պարագային՝ սահմանափակումներ պիտի ըլլան Հայաստանի համար, քանի որ նշեալ մաքսային միութեան շատ մը դրոյթները կը հակասեն ԵՄ կանոններուն։ “Հայաստան պէտք է յստակ որոշէ, թէ ի՛նչ դեր կ՚ուզէ խաղալ՝ թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական համապատկերին մէջ”, ըսած է Ուիլէմ վան տեր Կեսթ։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
2. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
3. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
4. Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը
5. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
6. Եվրոպական Միությունը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը
7. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
8. Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը
9. Եւրոպական միութիւնը 20 միլիոն եւրօ պիտի յատկացնէ Հայաստանի կրթական ոլորտին
10. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: