ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստան-Չեխիա. դիվանագիտական քսանամյակ

31 հոկտեմբերի, 2012 | 21:12

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին։  Անցած քսան տարիների ընթացքում երկու երկրներն անցել են որոշակի ճանապարհ, որն, իհարկե, չի կարելի ասել գերազանց է եղել, բայց նաեւ այդ ճանապարհին չեն եղել լուրջ խնդիրներ ու խոչընդոտներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում վերջապես Չեխիայում եւ Հայաստանում բացվեցին երկու երկրների դեսպանատները, ակտիվ համագործակցություն է սկսվում հասարակական եւ տնտեսական ոլորտներում, սակայն Հայաստանի շրջափակումը եւ հեռավորությունը հնարավորություն չեն տալիս` անցնելու ավելի լայնածավալ տնտեսական հարաբերությունների։

Դեռ անցած դարի 1918-20-ական թվականներին, Հայաստանի առաջին հանրապետության օրոք, վիեննայաբնակ առեւտրական Գեղամ Ամատունին ցանկացել է ՀՀ առեւտրային ներկայացուցչություն բացել Չեխիայում, իսկ հետագայում նաեւ մեր մի քանի հայրենակիցներ փորձել են Հայաստանի իշխանություններին համոզել, որպեսզի Պրահայում ՀՀ հյուպատոսություն բացեն։ Եվ 1920 թվականի հոկտեմբերի 20-ին  Հայաստանի Հանրապետության առաջին հյուպատոս է նշանակվել Ջեյմս Գրինֆիլդը, ով լինելով միանգամից հինգ երկրիՙ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի եւ Լեհաստանի ՀՀ հյուպատոս, պետք է լայնածավալ աշխատանք տաներ։ Սակայն նա ընդամենը մեկ ամիս է աշխատել, քանի որ նոյեմբերին Հայաստանում խորհրդային կարգեր են հաստատվել եւ երկու երկրների միջեւ հարաբերություններն այլ ընթացք են ստացել։ (Տե՛ս Օրեր, 2009,3-4)։

Չեխահայությունը գրեթե 20 տարի սպասեց, որպեսզի Հայաստանի իշխանությունները համոզվեն, որ Պրահայում առանձին դեսպանություն ունենալն անհրաժեշտություն է։

Մինչ այդ, իհարկե, Վիեննայում Ավստրիայում ՀՀ դեսպանները համատեղության կարգով նշանակվել են նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպաններ, սակայն բնականաբար նրանք չեն կարողացել ամբողջությամբ զբաղվել հայ-չեխական հարաբերությունների զարգացմամբ։ Անցած քսան տարիներին այդ դեսպաններն են եղել Աշոտ Ոսկանյանը, Ջիվան Թաբիբյանը եւ Աշոտ Հովակիմյանը։ Պետք է նշել, որ մեր բոլոր դեսպաններն էլ իրենց ավանդը բերել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միայն թե շատ հաճախ նրանց ակտիվության պակասը պայմանավորված է եղել միանգամից չորս երկրներում եւ մի քանի միջազգային կառույցներում ներկայացվածությամբ։

2007-ի հուլիսից մինչեւ 2010-ի սկիզբը Պրահայում գործեց նաեւ Վիեննայի դեսպանության գրասենյակ, որը կրկին ղեկավարեց Աշոտ Ոսկանյանը։ Թերեւս այդ տարիներին պետք էր միանգամից բացել առանձին դեսպանություն, եւ այսօր մենք մի քանի քայլ ավելի առաջ գնացած կլինեինք Չեխիայի հետ մեր երկկողմ հարաբերություններում։

2011-ին նշանակվեց Չեխիայում առաջին ՀՀ դեսպանը` Տիգրան Սեյրանյանը, ում նստավայրը Պրահան է, իսկ նոյեմբերին պաշտոնապես բացվեց Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, որին ներկա գտնվեցին Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարները։

Այսօր, ընդամենը մեկ տարվա ընթացքում  ակտիվ քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել Չեխիայի պետության ղեկավարների հետ, իսկ համայնք-դեսպանություն համագործակցությունը տալիս է իր պտուղները. կազմակերպվել են տարբեր հավաքույթներ, ձեռնարկներ։ Արդեն Չեխիայի մայրաքաղաքում եւ նրանից դուրս կատարվող միջազգային մակարդակի ձեռնարկներին Հայաստանը մշտապես ներկա է լինում, ինչը կարեւոր է նաեւ Եվրամիության անդամ պետության միջոցով մեր հարաբերություններն այդ կառույցի հետ խորացնելու առումով, մանավանդ, որ Չեխիան հանդիսանում է Արեւելյան գործընկերության ծրագրի ակտիվ մասնակիցներից մեկը։

Բնական է, 20 տարվա չարվածը մեկ տարում անհնար է կատարել, բայց աստիճանաբար ստեղծվում է այն մթնոլորտը, որը նպաստավոր կարող է լինել երկկողմ հարաբերությունների  զարգացման համար։ Հատկապես բարձիթողի վիճակում են խորհրդարանական կապերը, որոնք կարծես թե վերակենդանացման նշաններ են ցույց տալիս։ Այս հարցում, իհարկե, կարեւոր դերակատարում կունենա Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը`պարոն Պետր Միկիսկան, ով մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ակտիվորեն համագործակցելու է նաեւ Չեխիայում ՀՀ դեսպանության հետ։ Հուսանք, որ այդ համգործակցությունն իր պտուղները կտա։

Այս համարում ձգտել ենք անդրադառնալ հայ-չեխական ոչ միայն դիվանագիտական, այլեւ հոգեւոր կապերին, հասարակական կազմակերպությունների աշխատանքին ու հայ համայնքի ձեռնարկներին, հայտնի չեխերի ու հայերի համագործակցությանը, ցույց տալով այն մթնոլորտը, որում զարգանում են այդ կապերը։


Առնչվող նյութեր
1. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
2. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3. Զեմանը Սարգսյանին ու Ալիեւին համեմատել է դը Գոլի ու Ադենաուերի հետ՝ հրավիրելով Պրահա բանակցությունների
4. Չեխիայի նախագահը սպասում է, որ Թուրքիան Պրահայից էլ հետ կանչի իր դեսպանին
5. Զեմանը Երևանում կրկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու օգտին
6. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարին
7. Յան Մլադեկ. Երևան-Պրահա-Երևան չվերթները նախատեսվում է շաբաթական իրականացնել երեք անգամ
8. Չեխ պատգամավորները հանդիպել են Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալին
9. Երեւանում սկսվել են բանակցությունները՝ «Չեխական Ավիաուղիների» թռիչքները վերսկսելու վերաբերյալ
10. Չեխիայի եւ Հայաստանի վարչապետները խոսեցին ներդրումների, ,,օրենքով գող,, Անդրանիկ Սողոյանի ու Պրահա-Երեւան փակված չվերթի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: