ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ

22 հունիսի, 2017 | 12:16

Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Ստոկհոլմում

Հունիսի 20-ին և 21-ին Ստոկհոլմում տեղի ունեցան Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ։

Ստոկհոլմի հռչակավոր Վասա թատրոնում, որը երկարամյա վերանորոգումից հետո նոր է բացել դռները հանդիսատեսի առջև, կայացավ «Forceful feelings» հայկական բալետային համույթի ներկայացումը Ստոկհոլմի թագավորական բալետի, Բավարիայի և Բեռլինի պետական բալետների հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ։

Կատարվեցին շվեդ, հայ և համաշխարհային այլ նշանավոր խորեոգրաֆներ Մաթս Էկի, Նաչո Դուատոյի, Արսեն Մեհրաբյանի, Յիրի Բուբենիչեկի, Դասթին Քլայնի, Յոհան Ինյերի և այլոց ստեղծած բալետային համարները։

Ներկայացումից առաջ հայ-շվեդական պատմական առնչությունների և 25-ամյա միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրեց հայ-շվեդական քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, կրթամշակութային փոխանակումների առաջընթացը դիվանագիտական հարաբերությունների կնքումից ի վեր։

Շվեդական կողմից ելույթ ունեցավ Թագավորական արքունիքի գլխավոր արարողապետ, Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Յոհան Մոլանդերը, ով անդրադարձավ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմական անցյալին, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին՝ վստահություն հայտնելով, որ դրանց առավել զարգացմանը խորապես կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։

Հանդիսավոր արարողությանը և բալետային ներկայացմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ դեսպաններ, բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

Թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացան լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի բազմաթիվ լուսանկարների։

Հունիսի 21-ին Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի ամբողջական ցուցադրությունը և հանդիպում նկարչի հետ։ Ցուցահանդեսի բացմանը դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ լուսանկարչի անհատականացված մոտեցումներին նույնիսկ խիստ արարողակարգային իրավիճակներում։ Այնուհետև Դավիթ Հակոբյանը ներկայացրեց որոշ լուսանկարների ստեղծման պատմությունները, պատասխանեց ներկաների հարցերին։


Առնչվող նյութեր
1. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
2. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
3. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
4. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
5. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
8. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
9. «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում
10. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: