ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում

10 դեկտեմբերի, 2017 | 09:12

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Կարմելո Աբելային` Մալթայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարնական կապերի աշխուժացումը։

Նախարարներն անդրադարձան առևտրատնեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններին, քննարկեցին մշակութային փոխանակումների խթանման ուղիները։

Զրուցակիցները կարևորեցին ՀՀ ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լավ հիմք է Հայաստանի և Եվրամիության, անդամ երկրների միջև համագործակցության համար:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարմելո Աբելան ստորագրեցին Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը։

orer.eu


Առնչվող նյութեր
1. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
2. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
3. Հազարավոր մալթացիներ պահանջեցին ճշմարտություն եւ արդարություն՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ կապված կոռուպցիան
4. Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը
5. Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչ Հայաստանի դեսպանին
6. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
7. Հայաստանը դառնում է երաժշտական աշխարհի կենտրոններից մեկը՝ շնորհիվ Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի
8. Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում
9. Մալթայում Հայաստանի նոր դեսպանն է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը
10. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: