ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը

24 սեպտեմբերի, 2018 | 15:11

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին: Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/:

Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը:

 


Առնչվող նյութեր
1. Սեպտեմբերի 10-ին կընտրվի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թեկնածուն. պայքարի մեջ են 42 անհատ 7 երկրից
2. Պետրոս Թերզյանը դիմում է համահայկական հիմնադրամի նվիրատուներին
3. Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը
4. Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար. Պարգև Սրբազան
5. Գրենական պիտույքներ՝ Հարժիսի բոլոր երեխաներին
6. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: