ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն

11 հոկտեմբերի, 2018 | 09:29

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի իր ելույթում նախ՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար և շնորհավորեց գագաթնաժողովը Հայաստանի համար խորհրդանշական պահի լավագույնս կազմակերպելու համար:

President of France Emmanuel Macron delivers an opening speech on the 17th Summit of the International Organization of La Francophonie at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia

«Դուք գիտեք, թե ինչ բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում: «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում: Հայաստանը կապվում է ազգերի արհավիրքների հետ, դրանք հիշեցնում են իմ հայրենակիցների մտքերում դեմքեր, որոնք գրավել են հասարակ դերեր Հայաստանում, Ֆրանսիայում, ովքեր անսահման սիրում են Ֆրանսիան, և Ֆրանսիան բացել է իր թևերն այս մարդկանց համար: Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում էր նաև մի ձայնով, երգի հսկա մի տաղանդ, ով երգում էր մեր երջանկությունը, դժբախտությունը մի հատուկ թախծով, որ հատուկ է պանդխտության մեջ ապրող մարդուն, որը, բոլորս գիտենք՝ հայ էր: Նա երգում ու պահպանում էր հայությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի տուժածն էր նաև նա, կուզեի հնչեցնել մեծ մարդու անունը. Շառլ Ազնավուր»,- նշեց Ֆրանսիայի նախագահը:  Մակրոնը շեշտեց, որ անկախ մաշկի գույնից, կրոնից և այլ հանգամանքներից՝ Հայաստանում մի ընտանիք է հավաքվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է Երևան ժամանելուց հետո 24News-ի հետ բացառիկ հարցազրույցում:

«Շատ ուրախ եմ այսօր ժամանել Հայաստան, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը: Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթաժողով է, և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»:

Ֆրանսիայի նախագահն ու նրա տիկին Բրիդջիթ Մարի-Կլոդ Մակրոնը Հայաստան են ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մակրոնը և ևս 26 երկրի ղեկավար ու շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին:

 

 


Առնչվող նյութեր
1. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
2. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
3. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
4. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
5. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
6. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
7. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
8. Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ
9. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: