ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով կոնֆերանս Աթենքում

05 մարտի, 2014 | 14:19

81. Coference in Athens 05.03.2014Փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով:

Միջոցառման կազմակերպիչն էր Հույն-հայկական բարեկամության միությունը՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

81.Coference in Athens 05.03.2014

Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը հանդես եկավ «Կայուն հայկական ռազմավարություն», իսկ միության վարչության անդամ, Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ «Արցախ. դիվանագիտական մոտեցումներ և նախաձեռնություններ» ելույթով:

Խորհրդաժողովի գլխավոր բանախոս, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը իր՝ «Արցախի միջազգային ճանաչումը» ելույթում, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի ու հեռանկարների վերաբերյալ: «Արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը ետընթաց չի արձանագրում, և ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան ու տա իր համաձայնությունը հիմնահարցի վերջնական կարգավորման նախագծին»,-ընդգծեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Վերջինս նաև հանգամանորեն ներկայացրեց Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը տարբեր երկրների նահանգային և քաղաքային խորհուրդների կողմից, Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի ձևավորման, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի կնքման գործընթացները, օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի անձնավորությունների և պարզապես անհատների՝ Ղարաբաղ այցելությունների օրեցօր ավելացող հոսքը:

Ցուցադրվեց Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Կիպրոսի Հանրապետության ներակայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, հայ առաքելական և ավետարանական եկեղեցիների հոգևոր հայրեր, հունահայ գաղութի հասարակական, բարեգործական, երիտասարդական միավորումների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի, հույն գիտական և կրթական շրջանակների քաղաքական և հասարակական կազմակերպությունների, եկեղեցու, բանակի, գործարար շրջանակների, պոլսեցի և պոնտոսցի հույների, ինչպես նաև ասորիների միությունների ներկայացուցիչներ, հայալեզու, հունալեզու և ռուսալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Առնչվող նյութեր
1. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
3. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
4. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
5. Աթենքում հիշատակեցին Համիդյան ջարդերի 120-ամյակը
6. Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ. ՀՀ նախագահը Աթենքում
7. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Աթենքում
8. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հունաստանի Կերկիրա կղզում
9. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Աթենքում կգործի մինչեւ մայիսի 17-ը
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՏԱԼԻՍ Է ԻՐ ՉԱՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: