ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին

19 նոյեմբերի, 2016 | 10:06

ԵՐԵՎԱՆ.-Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ:

eu-karlos-moedasՀանձնակատարը  երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանը անդամակցել է վերջերս:

Խոսելով ծրագրի նպատակների և հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության և նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով. «Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք և հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին  հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլևս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբևէ մոտեցել են շարքային քաղաքացուն:

eu-moedas«Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը և նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում:

«Բաց դռների քաղաքականությունը ճիշտ մոտեցում է. մենք սրանում համոզված ենք»,- հայտարարել է Կարլոս Մոեդասը: Հանձնակատարը նշել է նաև, որ ծրագիրը լավ հնարավորություն է Հայաստանի անհատ գիտնականների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների համար՝ ընդգրկվել եվրոպական  համալսարանական և գիտական ցանցի մեջ. «Որպես առաջին կարևոր տեխնիկական քայլ, կարծում եմ, նախ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում:

Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մեր՝ իբրև ծրագրի իրականացման պատասխանատուների, հիմնական նպատակն է՝ հնարավորինս շատ թվով նոր դեմքեր ներգրավել»,- ասել է Կարլոս Մոեդասը:
eu-moedas-2Հանդիպմանը մասնակից երիտասարդ գիտնականները տարբեր հարցեր են ուղղել ԵՄ հանձնակատարին, որոնք վերաբերել են «Հորիզոն-2020» ծրագրի ընթացակարգերին, հայտերի ընտրության չափանիշներին, նպատակներին և արդյունքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատարին՝ ընդգծելով, որ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերվել է անձամբ պարոն Կարլոս Մոեդասի կողմից. «Դուք բոլորդ ունեք հնարավորություն ինչպես անհատապես, այնպես էլ կազմակերպության անունից լրացնել հայտ և մասնակցել «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին: Մեր երկրի անդամակցումն այս ծրագրին կարող է արդարացված լինել միայն ձեր ակտիվությամբ»,-դիմելով  երիտասարդ գիտնականներին՝ նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ԿԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/ և ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:

Մա­տե­նա­դա­րա­նում  տնորենի պաշ­տո­նա­կա­տար Վա­հան Տէր-Ղե­ւոն­դյանը հու­շա­նվեր հանձ­նեց եւ­րո­պա­ցի հանձ­նա­կա­տա­րին։

eu-moedas-tumo


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
3. Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է
4. Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
5. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
6. Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
7. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
8. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
9. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
10. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: