ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը Մայր Աթոռում

02 փետրվարի, 2017 | 20:46

 

 finland despan 2Սուրբ Էջմիածին.- Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի):

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` ընդգծելով, որ այդ բարեկամական հարաբերությունների արտահայտությունն են նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ֆինլանդիայի եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ վերհիշեց 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին Ֆինլանդիայի Ուղղափառ և Լյութերական Եկեղեցիների պատվիրակությունների բերած մասնակցությունը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձավ 2004 թվականին Ֆինլանդիա կատարած իր այցին, հանդիպումներին Եկեղեցիների առաջնորդների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպան Արյա Մակոնեն իր հերթին նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է գտնվել Մայր Աթոռում ու հանդիպել Հայոց Հովվապետին: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր ամենը կանի, որպեսզի բարեկամական կապերն էլ ավելի զորանան և Հայաստանն ու Ֆինլանդիան փոխադարձաբար ավելի ճանաչելի դառնան միմյանց համար:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դեսպանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, սոցիալական ու կրթական գործունեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հրամայականներին:

finland despan in mayr atorՎերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ դեսպանին հաջողություններ մաղթեց դիվանագիտական իր առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ֆինլանդիայի հայերը աջակցում են համաժողովրդական շարժմանը
2. Ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշյանի նկարների ցուցահանդեսը Երեւանում
3. Ֆինլանդիայում անցկացվել է հայկական մշակութային շաբաթ
4. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
5. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
6. Ֆինլանդիա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ
7. Ֆինլանդիա. Վեհափառը հանդիպել է հայ համայնքի հետ
8. Ֆինլանդիա. Հելսինկիում նշվել է Հայաստանի անկախության տոնը
9. Նալբանդյանը Ֆինլանդիայից կժամանի Պրահա
10. Ֆինլանդիա. Թիմո Սոինին ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: