ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում փողոցները մաքրելու մասին. ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-ին՝ Մաքրության համաշխարհային օրը

07 սեպտեմբերի, 2018 | 11:13

 

Պատասխանում ենք ամենատարածված և անհարմար հարցերին

 

Ի՞նչ է կատարվում

 

Ամբողջ Հայաստանում մարդիկ հավաքվում են՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։ Հայաստանում Համաշխարհային մաքրության օրը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 մարդ․ դա հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում, թեև Հայաստանը վերջերս է միացել շարժմանը։ Հայաստանյան կազմակերպիչներն ուզում են կազմակերպել աշխարհում ամենամեծ ակցիան։

 

Լավ, և ինչպե՞ս է դա լինելու

Ակցիան տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը։ Տվյալ պահին բոլոր տարածաշրջաններում կան կամավորական խմբեր, որոնք մաքրելու են որոշակի կետեր։ Նշված թիմերով քարտեզը հրապարակվելու է cleanuparmenia.org

կայքում հաջորդ շաբաթվա ընթացքում։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ առկա խմբերին, սեփական թիմի համար տարածք ընտրել, կամ էլ պարզապես դուրս գալ և մաքրել իրեն տան բակը և փողոցը։

 

Ամբողջ երկիրը կարող է առցանց հետևել գործընթացին. կազմակերպիչներն իրենց էջերում տեղադրելու են մասնակիցների լուսանկարները. պետք է միայն հրապարակում անել, նշել մաքրած տարածքը և դնել #cleanuparmenia հեշթեգը։ Լուսաբանմանը միանալու են նաև լրատվամիջոցները, իսկ մաքրության օրվա մասին ավարտից հետո կգրեն նաև միջազգային մեդիաները։

 

Ընդամենը մեկ օ՞ր։ Մի՞ թե աղբը նորից չի հայտնվի։

 

Ամեն ինչ կախված է մեզանից։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն հինգ տարի անց նման ակցիաների կարիք չի լինի, քանի որ շարժման հիմնական նպատակն է ձևավորել նոր մշակութային էկոսովորություններ, նոր մտածելակերպ և ցույց տալ, թե ինչպես է կարելի ապրել էկոլոգիապես ճիշտ։ Նախաձեռնությունը չի ավարտվում մեկ ակցիայով՝ մշակվելու են հետագա համակարգային քայլեր։

 

Արդեն այսօր մեր համաքաղաքացիները սովորում են ապրել նոր ձևով. սոցիալական ցանցերում մեկնարկել է #գրազ #ibetican (i bet i can – գրազ գանք՝ ես կարող եմ) գրազ չելենջ, որի շրջանակում մարդիկ գրազ են գալիս միմյանց հետ, որ կարող են հրաժարվել շրջակա միջավայրին վնասող սովորություններից։ Պարտվողը մեկ դոլար է նվիրաբերում Հայաստանում էկոմիջավայրի զարգացմանը։

 

Մի՞ թե առանց ինձ չեն կարող մաքրել

 

Կմաքրեն, բայց ոչ ամեն ինչ և ոչ ամենուր։ Ցավոք, աղբը չափազանց շատ է. մեկ օրում մեկ անձն արտադրում է միջինը 1-ից 1,5 կիլոգրամ աղբ։ Ամենամեծ վտանգը ներկայացնում է պլաստիկը, որը շատ է տարածված Հայաստանի փողոցներում։ Այն քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին և վարակելով մեր սնունդը։ Հայտնի է, որ գրեթե յուրաքանչյուր աղի տուփի մեջ կարելի է գտնել միկրոպլաստիկի մասնիկներ, որոնք նստվածք են տալիս մեր օրգանիզմում։

 

Լավ, իսկ այլ վայրում պլաստիկը չի՞ քայքայվելու

 

Ո՜չ։ Պլաստիկ շշերը, որոնք հավաքվելու են World Cleanup Day Armenia-ի շրջանակում, փոխանցվելու են Cleanland գործարանին՝ վերամշակման համար։ Վերամշակումից հետո պլաստիկից կարելի է ստանալ շինանյութ, հագուստ (20 փոքր շշից կարելի է մեկ շապիկ արտադրել) և նոր տարա։

 

Իսկ էլ ո՞վ է մասնակցում

 

Իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Շարժման նախաձեռնողն է IDeA  հիմնադրամը, գործընկերներ են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, WWF-ը, ATP-ն, ISSD-ն, Apaga-ն, Ucar-ը, Proper Company-ն, Cleanland-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Vega-ն, Coca-Cola-ն, Ameriabank-ը, Beeline-ը և 100 այլ հիմնադրամներ, ընկերություններ ու կազմակերպություններ։

 

Լավ է հնչում։ Ինչպե՞ս եմ կարող միանալ Մաքրության միջազգային օրվան

Կա մի քանի ճանապարհ։ Հաջորդ շաբաթ նախագծի կայքում՝ cleanuparmenia.org

կտեղադրվի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն տարածքները, որոնց կցված են թիմեր և որտեղից հեռացվելու է աղբը։ Եթե դուք ունեք 30-հոգանոց կամ ավելի մեծ թիմ, այդ մասին կարող եք հայտնել կազմակերպիչներին lets@cleanuparmenia.org էլեկտրոնային հասցեով, և ձեր տարածքը կետի տեսքով կավելանա քարտեզի վրա։ Եթե դուք չունեք մեծ թիմ, ապա կարող եք ձեր ընտանիքի և ընկերների հետ դուրս գալ փողոց և մաքրել ձեր բակը, փողոցը, իսկ աղբով ու պլաստիկե շշերով տոպրակները տանել այնտեղ, որտեղ թիմեր են աշխատում, քանի որ այնտեղից աղբը հեռացվելու է։

 

Ակցիայի ավարտին բոլոր մասնակիցները սելֆի են անելու իրենց թիմի հետ մաքրած փողոցների ֆոնին և լուսանկարները տեղադրելու են #cleanuparmenia հեշթեգի ներքո, իսկ կազմակերպիչները հավաքելու են բոլոր լուսանկարները և ցույց են տալու ամբողջ Հայաստանին։

 

Բայց և այնպես, ինչի՞ համար է սա ինձ պետք

 

World Cleanup Day շարժման մեջ ամենակարևորը սեփական դիրքորոշումը շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ցուցադրելն է։ Նույնիսկ եթե մենք անձամբ աղբ չենք թափում որտեղ պատահի, բայց հանգիստ անցնում ենք տարերային  աղբանոցների և օդում թռչող տոպրակների կողքով, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք իրավիճակը և գոհ ենք ամեն ինչից։

 

Այժմ Հայաստանում այնքան ուժեղ քաղաքացիական հասարակություն է, որ փողոցների կեղտը չի կարող գոհացնել ոչ ոքի։ Ուրեմն եկեք պաշտպանենք մեր երկիրը էկոլոգիական աղետից և մեր երեխաներին ավելի լավ ա


Առնչվող նյութեր
1. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
2. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
3. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը
7. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
8. IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
9. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
10. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: