ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում նշվեց Լեռների օրը

11 հոկտեմբերի, 2017 | 09:24

Այն կազմակերպել էր  «Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան» 

1829 թվականի հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետին՝ Արարատի գագաթին:

Այս օրը խորհրդանշական համարելով, արդեն 6 տարի է հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների օրը:

Այս տարի էլ նշվեց Հայաստանի լեռների օրը, որի շրջանակներում «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում» իրականացվեցին մի շարք միջոցառումներ: Այն անցկացվեց  լեռների բարձրության մակարդակում և շատ ջերմ միջավայրում:

Միջոցառումը բաղկացած էր մի քանի մասից։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի փոխնախագահ Սուրեն Դանելյանն, ով «4 ԳԱԳԱԹ» լեռնային ակումբի ավարտական խմբի վկայագրեր հանձնեց պատանի լեռնագնացներին,նշելով որ սա դեռ սկիզբն է և որ այդ սերունդն է լինելու հայկական լեռնային տուրիզմի ու ալպինիզմը զարգացնող օղակը մեր երկրում։

Այնուհետև ելույթ ունեցավ  Ելենա Շուվաեվա-Պետրոսյանն, ով ներկայացրեց Մոսկվայում հրատարակվող ու տարածվող «Гора»/Լեռ/ ամսագիրը, հույս հայտնելով, որ այն իր տարածումը կգտնի նաև Հայաստանում ու Սփյուռքում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ ռուս լեռնագնացներին ու գործարարներին։

Միջոցառման ընթացքում շնորհակալգրեր հանձնվեցին «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամներին և գործընկեր ակումբներին, ովքեր 2017թ. ներդրում են ունեցել լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգածման գործում, ինչպես նաև տեղի ունեցավ ֆեդեռի կայքի ներկայացում,«Վերելքներ Գեղամա լեռների բոլոր գագաթներ» ծրագրի ավարտական հաշվետվություն /Շուշան Ռուբենյան, Նարինե Ճաղարյան/-ի կողմից,իսկ Սուրեն Պետրոսյանը պատմեց Այգեր լեռան վերելքի մասին, որը աննախադեպ էր Հայաստանյան լեռնագնացության պատմության մեջ, Միջոցառման վերջում ԱրմԼենդ ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը վկայագրեր հանձնեց Կազբեկի վերելքի թիմին:

Այդ օրն ուղեկցվում էր  Voskeni wines-ը իր յուրահատուկ գինիներով և Beauty production-ը: Այպիսով՝Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան գործում է 2011թ. փետրվարից:

Ֆեդերացիայի ստեղծման նպատակն էր նպաստել ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը: Երբ ֆեդերացիան նոր էր կազմավորվել, մեր հիշողություններում սովետական միության հայ լեռնագնացների ձեռքբերումներն էին միայն, ինչը հուշում էր, որ շատ անելիքներ կան <<լեռնագնացություն>> բառին նոր  և ակտիվ շունչ տալու համար:

Պարզ էր, որ պետք է ամեն ջանք ներդնել լեռնագնացությունը Հայաստանում վերակենդանացնելու համար:

Այս տարիների ընթացքում կազմակերպվել և անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ, քննարկումներ, կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանից դուրս բնակվող մեր լեռնագնաց հայրենակիցների, ինչպես նաև օտարեկրացի լեռնագնացների հետ: Այս հանդիպումների միջոցով փորձի փոխանակում է կատարվել, ինչն էլ նպաստել է լեռնագնացության հմտությունների և գիտելիքների կատարելագործմանը:

Տարվա մեջ երկու անգամ 5-7 հոգանոց խմբեր լեռնագնացության, լեռնային պատրաստվածության տեսական և գործնական  ուսումնական ծրագիր են անցնում, և տարեցտարի մեր շարքերը համալրվում են փորձառու լեռնագնացներով, ովքեր մեծ դեր են կատարում լեռնագնացությունը Հայաստանում զարգացնելու համար:

Թե ինչպիսի  ոգևորություն, հպարտություն և հիացմունք է տարածվում լեռնասեր և լեռնագնաց մարդկանց շրջանում, երբ հաջողված վերելքներ ենք ունենում, բառերով դժվար է փոխանցել: Իսկ այդպիսի զգացողություններ մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Ֆեդերացիայի ստեղծման առաջին տարիներին մեծ ձեռքբերում էր Կազբեկ, Էլբրուս, Արարատ և Դամավանդ լեռներ բարձրանալը, իսկ այսօր վստահորեն կարող ենք ասել, որ փոխվել են և´ լեռների բարձրությունը, և´ բարդությունը, և´ քարտեզը:

Ֆեդերացիան միշտ դրական է գնահատել հարևան երկրների, այլ ֆեդերացիաների և կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչն էլ իր արտացոլումը գտավ փոխգործակցության հուշագրերի ստորագրմամբ:

Վեց տարի է, ինչ Հայաստանում գործում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան, որի շրջանակներում կազմակերպվել են տարրաբնույթ միջոցառումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ ներկայացնելու հայկական ալպինիզմն ու լեռնային տուրիզմը: Կազմակերպության հիմնական նպատակներից է զարգացնել և մասսայականացնել լեռնագնացությունը Հայաստանում՝ ձևավորելով ժայռամագլցողների և լեռնագնացների ազգային ու օլիմպիական հավաքականներ:

Այսպիսով բարի երթ մաղթենք մեր հայ լեռնագնացներին, հույս ունենալով, որ մոտ ապագայում կհաղթահարեն նորանոր բարձունքներ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: