ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները 3 անգամ կրճատվել են, 3-րդ եւ 4-րդ երեխաների ծնվելու դեպքում ծնողները կստանան 1 մլն դրամ

07 մարտի, 2014 | 08:59

childԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, վերջին շրջանում 3 անգամ կրճատվել է հղիության արհեստական ընդհատումների քանակը:

Այս մասին ասել է ԱՆ մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով, այսօր 6 ծննդին հղիության արհեստական 1 ընդհատում է բաժին հասնում:

Գայանե Ավագյանը նշել է, որ երիտասարդ սերնդի մոտ իրենց առողջության վերաբերյալ տեղեկատվության բարձրացում է արձանագրվում: Նա հավելել է, որ արձանագրվել է պահպանակների սպառման աճ:

Բաժնի պետը տեղեկացրել է, որ 14-15 տարեկան թե աղջիկների, թե տղաների շրջանում իրականացվում են զանգվածային հետազոտություններ հնարավոր հիվանդությունների ախտորոշման եւ հետագայում առողջ ընտանեկան զույգ կազմելու նպատակով:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը ՀՀ կառավարությունն երեկ հաստատել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ 1-ին եւ 2-րդ երեխաների ծնվելու դեպքում նպաստը կազմում է 50 հազար դրամ:

3-րդ եւ 4-րդ երեխաների  ծնվելու դեպքում ծնողները կստանան 1 մլն դրամ, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,5 մլն դրամ:

2014թ.-ի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում եւ վճարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

Մինչեւ 2014թ.-ի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան նպաստը նշանակում եւ վճարում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը:

 

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Լուսանկարը` http://www.nnmama.ru

 


Առնչվող նյութեր
1. Կոդավորման անվճար ակումբեր հայաստանցի երեխաների համար
2. Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը դուք ապահով ձեռքերում եք
3. 5 տարին չլրացած 249 միլիոն երեխա վտանգված է՝ զարգացման ողջ ներուժին չհասնելու առումով. ոչ թանկարժեք ներդրումները կօգնեն փոխել այս միտումը
4. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը կանխարգելելու համար երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը
5. ՅՈՒՆԻՍԵՖ. 2014 թվականը՝ կործանարար տարի երեխաների համար
6. Հատուկ կրթական հաստատություններում մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր
7. Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ երեխա է ծնվել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: