ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

10 հուլիսի, 2018 | 06:35

Հուլիսի 9-ին Գրանդ Հոթել Երեւան հյուրանոցում տեղի ունեցած պրեսս-կոկտեյլի ընթացքում, որին ներկա էին հայկական եւ օտար մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ, Ոսկե ծիրան կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարեց փառատոնի կողմից տրվող երկու մրցանակների մասին։ Նա նշեց, որ տարիներ շարունակ փառատոնին աջակցելու  համար երկու կին կինոգործիչներ պարգեւատրվում են ,,Ոսկե Ծիրան,, մրցանակով։ Առաջինը 2014 թվականից Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեքի Փրոբստն էր, իսկ երկրորդը կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։

Ստանալով մրցանակը, տիկին Բեքին հուզված ասաց. ,, Ես 48 ժամ եմ ընդամենը Հայաստանում, բայց այնպիսի զգացում ունեմ, թե տանն եմ։ Ես ապրում եմ Շվեյցարիայում, բայց ծնվել եմ Ստամբուլում՝ հրեա ընտանիքում։ Իմ ողջ մանկությունն անցել է հայ ընկերներիս շրջապատում։ Շնորհակալություն Ոսկե ծիրանին այս հրաշալի առիթի համար,,։ Տիկին Փրոբստը հուզվեց եւ այլեւս չկարողացավ շարունակել խոսքը։

Արսինե Խանջյանն էլ շնորհակալություն հայտնելով փառատոնին, նշեց, որ այն անցած տարիներին շատ մեծ աշխատանք է կատարել հայկական մշակույթը օտարներին ներկայացնելով, ինչպես նաեւ օտար կինոգործիչներին՝ Հայաստանում։ Այս մրցանակը նա համարեց նաեւ իր ամուսնունը՝ կանադահայ հայտնի բեմադրիչ Ատոմ Էգոյանինը՝ քանի որ վերջինս նույնպես տարիներ շարունակ եղել է կինոփառատոնի կողքին։ Արսինեն նաեւ շնորհակալություն հայտնեց այն օտար կինոգործիչներին, ովքեր սատարել են փառատոնին։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

 


Առնչվող նյութեր
1. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
2. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: