ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին

29 հուլիսի, 2013 | 23:15

gotiԵՐԵՎԱՆ-Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին:

ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես հնչել են շնորհակալական խոսքեր բոլորին և անձամբ ՀՀ վարչապետին` գոտու ստեղծման ուղղությամբ գործադրած ջանքերի և իրականացված միջոցառումների համար:

Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը Մաքսիմ Սոկոլովի հետ շրջայց է կատարել ազատ տնտեսական գոտու տարածքում, ծանոթացել առաջարկվող ենթակառուցվածքներին և ծառայություններին:

Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման նպատակը մեր երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի և կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը:

ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձևավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը և մրցունակության բարձրացմանը: www.gov.am

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սևանա լճի մակարդակի վերաբերյալ բնապահպանների և քաղաքացիների կողմից. ՀԲՃ
2. Լիդիցեում բացվեց Հայոց ցեղասպանության զոհ մանուկներին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: