ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ստանդարտ» Ժամանակակից արվեստի տրիենալե. բացումը հուլիսի 21-ին

20 հուլիսի, 2017 | 05:53

ՀՀ մշակույթի նախարարության, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստ Հայաստան հիմնադրամի» աջակցությամբ և համագործակցությամբ, Արվեստների հայկական խորհուրդը 2017 թվականի հուլիսի 21-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացնի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն: 


«Ստանդարտը» շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ միջավայրը:
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ ցուցահանդես է, ինչի շնորհիվ ներգրավում է ավելի լայն և բազմազան հասարակական շերտերի՝ հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորմանը։
Արվեստների Հայկական Խորհրդի ղեկավարությունը «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած հայկական տաղավարի համադրողն է։
Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944 թթ.) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ «Ստանդարտը» կանցկացվի Արարատ լեռան շուրջ տեղակայված ինքնատիպ պատմամշակութային վայրերում։ 
Իբրև բանաստեղծական հետազոտություն և ժամանակավոր գոյութենական ապրում՝ «Անալոգ լեռը» բացահայտում է գիտելիքի որոնման արտացոլանքները՝ հիմնված այն դրույթի վրա, ըստ որի՝ ստեղծագործ մտքի ոգին ուղղակիորեն առնչվում է մարդու էությանն ու փորձին։
Կայուն զարգացման և մասնակցության ոգով տոգորված՝ «Ստանդարտ» Ժամանակակից արվեստի տրիենալեն նպատակ ունի կամրջելու զանազան վայրերն ու արվեստի գործերը՝ անմիջական երկխոսություն ձևավորելով տարբեր մշակութային ավանդույթների տեր մասնակից արվեստագետների և համադրողների միջև, ինչը կհանգեցնի փորձի փոխանակման և համագործակցության Հայաստանի մշակութային գունագեղ հարթակի վրա։ Որպես արդյունք կլինեն մի շարք ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ։


Մանրամասների համար այցելել տրիենալեի պաշտոնական կայքէջ`www.standart-armeniatriennale.net: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: