ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի`Ռիչարդ Միլզի թեկնածությունը հաստատվել է

24 դեկտեմբերի, 2014 | 09:27

Richard MillsPanARMENIAN.Net – ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան (AFSA): Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես Twitter-ի միջոցով շնորհավորել է իր հետնորդին:

Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ու աշխարհը իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի» 100-ամյակի շեմին: Սակայն, նա, ինչպես և բոլոր ամերիկացի դիվանագետները, բացառությամբ նախկին դեսպան Ջոն Էվանսի, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը հավանություն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններին: Նա նշել է, որ գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը: Միլզը նաև հորդորել է Թուրքիային համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել:

Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը դատապարտել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու հայտարարել, որ Հայաստանն ամերիկյան ներդրումների ավելի մեծ ծավալի կարիք ունի:


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
4. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
5. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
6. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
7. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
8. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
9. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
10. Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: