ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանն ու Վրաստանը «Բարեկամության կամուրջ» կկառուցեն Բագրատաշեն-Սադախլու անցակետում

21 օգոստոսի, 2014 | 14:38

vrastan varchapetԵրեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Վրաստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք էլ ավելի կխորացնենք մեր համագործակցությունը, եւ իմ այցը հենց այս նպատակին է ծառայում: Մեր բանակցությունների ընթացքում քննարկել ենք առեւտրատնտեսական, տարածաշրջանային հարցեր, շեշտել տարածաշրջանային կայունության ամրապմնդման անհրաժեշտությունը»,- ասել է վրաց վարչապետը իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում:

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 42%-ով, ինչը, ըստ վրաց վարչապետի, վկայում է կողմերի միջեւ տնտեսական կապերի զարգացման մասին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասել է, որ կողմերը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր՝ «Բարեկամության կամրջի» կառուցման հարցը:

«Բանակցություններն ընթացել են բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր ուղղել վարչապետերին: Նրանք իրենց խոսքում չանդրադարձան նաեւ երկու երկրների մասնակցությամբ իրականացվող ինտեգրացիոն գործընթացներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անցած գիշեր Վրաստանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով կեսգիշերից ընդհանտվել է դեպի Հայաստան գազամատակարարումը:

 

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել է խնդիրը լուծել առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

ՀՀ վարչապետն իր հերթին հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել օգնել Վրաստանին սողանքի հետեւանքները վերացնելու գործում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: