ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

24 նոյեմբերի, 2017 | 15:47

ԲՐՅՈՒՍԵԼ. –  Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում այսօր Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրեցին  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Եվրամիության հետ նոր իրավական հիմքերով քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կարգավորող այս համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել էին 2015թ. դեկտեմբերի 7-ից։ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այս տարվա փետրվարի  27-ին հաջողությամբ ավարտեցին դրանք հանգելով հետագա համագործակցության Համապարփակ և ընդլայնված գործընկերության այսօր ստորագրված համաձայնագրին (ՀԸԳՀ – CEPA)։ Համաձայնագիրը նախաստորագրվել էր մարտի 21-ին Երևանում։

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները մինչև այսօր կարգավորվում էին 1999 թվականին ստորագրված «ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրով»։ Այսուհետ դրան արդեն կփոխարինի համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 2ից Եվրասիական տնտեսական միության անդամ է` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ։ Հիմա Հայաստանը չի ստորագվում խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որը  ասոցացման պայմանագրի մաս է։ Սակայն սա չի նշանակում, որ լայնածավալ`   386 հոդվածներով  հիմնական համաձայնագիրն (անգլերենով 359  էջից) ու հարակից 7 հավելվածները , զուտ քաղաքական համագործակցություն են նախանշում։

Անշուշտ տնտեսական համագործակցությունը չի լինի Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ Եվրամիության ստորագրած  համաձայնագրերի նախանշած ծավալներով, սակայն Հայաստանի տնտեսական զարգացման համար էլ են նոր հնարավորություններ ուրվագծվում, քանի որ Հայաստանը պարտավոր է երկրի տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:  Ըստ որում, Հայաստանը Ռուսաստանի առաջնորդությամբ ձևավորված Եվրասիական միության առաջին ու միակ պետությունն է, որ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրում։

Mogherini on NK conflict, CEPA signature

"The #EuropeanUnion continues to fully support mediation efforts and related proposals of the #OSCE Minsk Group co-chairs in this context"High Representative of the European Union for Foreign Affairs and Security Policy Federica Mogherini on #NagornoKarabakh conflict, while signing #CEPA between #EU and #Armenia"Եւրոմիութիւնը լիովին կ'աջակցի ԵԱՀԿ-ի Մինսքի համանախագահներու միջնորդութեան եւ ջանքերուն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման նպատակով" ըսաւ Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան բարձրագոյն յանձնակատար Ֆրետերիքա Մոկերինին:"L' #UnionEuropéenne apporte son entier soutien aux efforts et propositions des co-présidents du groupe de Minsk de l’OSCE pour une résolution pacifique du conflit du #HautKarabagh" a dit Mogherini

Zveřejnil(a) EAFJD – European Armenian Federation for Justice and Democracy dne 24. listopad 2017

Ինչպես ամիսներ առաջ ՕՐԵՐ ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել էր Հայաստանի հետ հիմնական բանակցող,  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի գծով տնօրեն,  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը Եվրամիությունը ոչ մի նախապայման չի առաջադրել Հայաստանին համաձայնագրի ստորագրման համար։ Նրա գնահատմամբ փաստաթուղթը «ժամանակակից, համապարփակ և հավակնոտ համաձայնագիր է», որն  ընդգրկում է «քաղաքական, տնտեսական եւ ճյուղային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկական, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, տարածքային զարգացումը, առողջապահությունը, կրթությունը։ Այն կընդալայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակները, հաշվի առնելով նոր գլոբալ, քաղաքական և տնտեսական շահերը, որոնք կիսում են երկու կողմերը, և այն մարտահրավերները, որ նրանք ուզում են դիմակայել միասին»:

Աննա Կարապետյան

Բրյուսել

www.orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
5. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
6. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
7. Բրյուսելում դեռևս սպասողական իրավիճակ է
8. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
9. Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը
10. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: