ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանն առաջին անգամ «Միսս տուրիզմ աշխարհ 2017» մրցույթում

Մեր հանրապետությունը կներկայացնի սիրիահայ գեղեցկուհին
09 հունվարի, 2018 | 14:55

Հայաստանը ներկայացնող Գարուն Յարալյանն արդեն ուղևորվել է Կուալա Լումպուր՝

Garun Yaralyan

ներկայացնելու Հայաստանը հեղինակավոր «Միսս տուրիզմ աշխարհ 2017» մրցույթում: Մրցույթն անց է կացվելու հունվարի 8-30-ը Մալայզիայում: Մեր երկիրը ներկայացնող մասնակիցը Քեսաբից է,  Հայաստան է տեղափոխվել 2014-ին: Ուսանում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսում, մոդելավորող է: Մինչ հայրենիք տեղափոխվելը անգլերեն է ուսանել Լաթաքիայում:

Մեզ հետ ունեցած կարճատև զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Ասատրյանից տեղեկացանք մրցույթի մանրամասների, մեր երկիրը ներկայացնող մասնակցի մասին: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան  MISS TOURISM WORLD ապրանքանիշի բացառիկ օգտագործողն ու մրցույթի ազգային տնօրենն է Հայաստանի Հանրապետությունում:

– Մալայզիայում մեկնարկող «Միսս տուրիզմ Աշխարհ 2017»  մրցույթին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում: Մրցույթի անցկացման բացառիկ իրավունքները պատկանում են  MISS TOURISM WORLD բրիտանական ընկերությանը: Ինչու եմ այս հանգամանքը հատուկ շեշտում, որովհետև մրցույթը վերջին տարիներին հատկապես չինական անհաջող նմանակումներ ունի գրեթե նույն անվանումով, և որոշ կեղծարարներ փորձում են հանդես գալ այդ մրցույթի և ապրանքանիշի անունից: Նույնիսկ մեր երկրից 2017-ին մասնակից է ներկայացել նման կեղծ մրցույթի: Սա հատուկ եմ ընդգծում, որ միամիտ մասնակիցները պարզապես չհայտվեն մրցույթների և ապրանքանիշերի բոլորին հայտնի կեղծարարների ձեռքերում: MISS TOURISM WORLD բրիտանական ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 72 ամյակը:

Ինչ վերաբերում է Հայատանի մասնակցին, ասեմ, որ նախատեսվածից երկար տևեց ընտրությունը: Քասթինգի արդյունքում մեր ընտրությունը կանգ առավ Գարունի վրա, հնարավորություն տալով նրան նաև ինտեգրվել հայկական իրականությանը: Ես հատկապես ուրախ եմ, որ այս առումով հենց իրեն ընտրեցինք: Նա բավական զուսպ է, հետաքրքիր ներաշխարհ ունի, բանիմաց է, ինչը մեզ դիմած մասնակիցներից շատերի մոտ պարզապես բացակայում էր: Ավելացնեմ, որ մրցույթի մասնակիցները մոտ 22 օր հետաքրքիր, հիշարժան օրեր կանցկացնեն Մալայզիայում: «Միսս տուրիզմ աշխարհ 2017» մրցույթի եզրափակիչը հունվարի 27-ին է:

Մեզ մնում է հաջողություններ ցանկանալ Հայաստանը ներկայացնող  Գարուն Յարալյանին:

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: