ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի «Only Girls» խումբը «Բալթիկ վոյս» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

25 հուլիսի, 2017 | 07:48

Հուլիսի 1-5-ը Լիտվայի Յուոդկրանտե ծովափնյա քաղաքում անցկացվեց «Բալթիկ վոյս» 5-րդ միջազգային մրցույթը, որի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդներին՝ երաժշտարվեստի ոլորտում:

Այս տարի մրցույթին մասնակցում էր ավելի քան 100 մասնակից՝  Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Մալթայից, Էստոնիայից և այլ երկրներից: Այս մասին հայտնում է haydzayn.am-ը։

Հայաստանը ներկայացնում էր «Only Girls» խումբը /«Միայն աղջիկներ»/գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյան/, որը մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Նշենք, որ անսամբլ անվանակարգում փառատոնի կազմկոմիտեն Գրան պրի մրցանակ չէր սահմանել:

Մրցութային առաջին օրը խումբը կատարել է «Լողա իմ նավակ» երգը, որի երաժշտության հեղինակը Նաիրա Գուրջինյանն է, խոսքերի հեղինակը՝ Գևորգ Գրիգորյանը: Մրցութային երկրորդ օրը  խումբը կատարել է «The Beatles» խմբի «Hey Jude» երգը նոր գործիքավորմամբ, որի հեղինակը գերմանաբնակ երաժիշտ Դավիթ Մարգարյանն է:

Հիշեցնենք, որ սա «Only Girls» խմբի առաջին միջազգային հաջողությունը չէ. 2016 թվականին Բաթումի քաղաքում անցկացված «Wonderland» մրցույթում խումբն արժանացել է գրան պրի մրցանակի:

Առաջիկայում կան մենահամերգի հրավերներ Գերմանիայից և Յուրմալայից: Խումբը պատրաստվում է նաև նոր նախագծերի և համերգների, որոնցից մեկը «The Beatles-ի» հայտնի երգերի ներկայացումն է նոր գործիքավորմամբ և նոր մոտեցումներով:


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: