ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

07 հունվարի, 2018 | 15:28

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ` հիմնված տարբեր բնագավառներում սերտ համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության, բազմաթիվ փոխադարձ այցելությունների, լայն իրավապայմանագրային դաշտի, հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, զգալի մշակութային և գիտական փոխանակման, ժողովուրդների միջև բովանդակային կապերի վրա:

Էդվարդ Նալբանդյանն արժևորում է Չեխիայի Հանրապետության հետ կապերն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում և Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում:

Եզրափակելով ուղերձը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են առավել զարգացնել և խորացնել հայ-չեխական համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին արժևորում է Հայաստանի և Չեխիայի միջև հաստատված կապերի բարձր որակը: Մարտին Ստրոպնիցկին ընդգծում է, որ Չեխիան Հայաստանը համարում է կարևոր գործընկեր և գոհունակությամբ նշում, որ երկու երկրների միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են ինչպես երկկողմ մակարդակի բոլոր ուղղություններով, այնպես էլ Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության մակարդակով:

Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը, ավարտելով ուղերձը, վստահություն է հայտում, որ առկա դրական միտումն ապագայում կշարունակվի և երկու երկրների միջև համագործակցությունն առավել կխորանա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:


Առնչվող նյութեր
1. Հայաստան. ՏՏ ոլորտի խնդիրները եւ ակնկալիքները
2. Հայաստանը մասնակցել է Բաքվի ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
3. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
4. Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
5. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
6. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
7. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
8. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
9. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
10. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: